00:42 28 հունիսի 2017
Ուղիղ եթեր
США и доллары

ԱՄՆ–ն կարող է կրկնել Հունաստանի ճակատագիրը. The National Interest

© Fotolia
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
1410

Հոդվածի հեղինակը վերլուծում է հունական փորձը, երբ հունիսին երկիրը ուշացրել է Արտարժույթի միջազգային հիմնադրամի վճարումը, իսկ ազգային հանրաքվեի շրջանակներում դրանից անմիջապես հետո հույները վճռականորեն հերքել են հերթական ֆինանսական օգնության եվրոպական պայմանները։

Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ամերիկացի քաղաքագետները պետք է մտահոգվեն, որ ժամանակին միջոցներ ձեռնարկեն դաշնային բյուջեի հավասարակշռությունը պահպանելու համար, ասվում է The National Interest հոդվածում, հրատարակված ՌԻԱ Նովոստիի կայքում։

Հոդվածի հեղինակը վերլուծում է հունիսին ԱՄՀ–ին վճարումը ուշացնելու հունական փորձը, իսկ ազգային ռեֆերենդումի շրջանակներում  դրանից անմիջապես հետո հույները վճռականորեն հերքել են հերթական ֆինանսական օգնության եվրոպական պայմանները։

Սակայն Աթենքին հաջողվել է խուսափել լուրջ տնտեսական ճգնաժամից, համենայն դեպս հիմա` բարեփոխումների ծրագրի հաստատման հաշվին, որը առաջ էին քաշում  (պնդում էին) եվրոպական վարկատուները։

Անկախ ամերիկյան և հունական տնտեսությունների միջև առկա տարբերություններից, «ԱՄՆ–ի դաշնային բյուջեի մռայլ հեռանկարների» վերաբերյալ  անհանգստանալու բոլոր նախադրյալները կան, պնդում է  The National Interest–ը։

Կոնգրեսի բյուջետային կառավարման գնահատականների համաձայն, հնարավոր սցենարներից մեկի շրջանակում ԱՄՆ–ի պարտքը 2039 թվականին կաճի մինչև 180 տոկոս, ինչը գերազանցում է Հունաստանի ընթացիկ պարտքի մակարդակը։ Հոդվածի հեղինակը նշում է, որ ԱՄՆ–ի պարտքը  արդեն գտնվում է վտանգավոր գոտում, ինչը բացասաբար է անդրադառնում տնտեսության աճի հեռանկարների վրա։

Տարբեր գիտական ուսումնասիրությունները վկայում են, որ տնտեսական աճը զգալիորեն դանդաղում է պետական պարտքի բարձր մակարդակի պայմաններում։ Մասնավորապես, զարգացած տնտեսություն և պարտքերի բարձր մակարդակ (85-90% ՀՆԱ և ավելի) ունեցող երկրներն ավելի դանդաղ են զարգանում, քան պարտքի ավելի ցածր մակարդակ ունեցող պետությունները։ Միացյալ Նահանգներն այդ ցուցանիշներին կարող են հասնել պարտքի չափով տասնամյակի վերջում։

Գլխավոր թեմաներ