16:56 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Футбольные болельщики перед матчем Греция - Россия в Варшаве

ԶԼՄ. հունական բանկերը կբացվեն երկուշաբթի

© Sputnik/ Владимир Песня
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Այս պահին Հունաստանի քաղաքացիների համար պահպանվում է օրական 60 եվրո կանխիկացնելու սահմանափակումը։ Հաղորդվում է, որ հունական բանկերը կվերսկսեն աշխատանքը հուլիսի 20–ին

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հունաստանում բանկերը կսկսեն աշխատել երկուշաբթի` հուլիսի 20–ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Աթենքի լրատվական գործակալությանը։

Բանկային համակարգի աղբյուրի խոսքով` պահպանվում է օրական 60 եվրո կանխիկացնելու սահմանափակումը։ Սակայն խանութներում կամ բանկոմատներում հերթեր չստեղծելով` քաղաքացիները կարող են ոչ թե օրական հանել 60 եվրո, այլ ստանալ մի քանի օրվա գումար։ «Օրինակ, եթե բանկի հաճախորդը մի օր չհանի 60 եվրո, ապա մյուս օրը կկարողանա կանխիկացնել 120 եվրո»,– ասել է աղբյուրը։

Բանկերը փակ են հունիսի 29–ից միջազգային վարկատուների հետ համաձայնագրի մասին հանրաքվեի հայտարարումից հետո հաշիվներից գումարներ կանխիկացնելու հետևանքով։

Կառավարությունը «բանկային արձակուրդը» բացատրել է «արտակարգ հանգամանքներով, հունական ֆինանսական համակարգը և տնտեսությունը պաշտպանելու հրատապ և անկանխատեսելի անհրաժեշտությամբ ընդհանուր առմամբ լիկվիդայնության պակասի կապակցությամբ»` ԵԿԲ–ի լիկվիդայնություն տրամադրելուց հրաժարվելով։

Բանկերը պետք է բացվեն ԵԿԲ–ից լիկվիդայնության տրամադրման վերականգնումից հետո։

Գլխավոր թեմաներ