06:36 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Квазары

Աստղագետները գտել են «վամպիր» աստղ, որը «պահմտոցի» է խաղում զոհի հետ

© Sputnik/ Юрий Простяков
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
49 0 0

Աստղագետները հայտնաբերել են հազվագյուտ աստղային համակարգ, որտեղ գտնվում է «վամպիր» աստղ և նրա զառամյալ զոհը` ամբողջությամբ զրկված ջրածնից, GAIA եվրոպական աստղադիտակով ստացված լուսանկարներում։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 17– Sputnik. GAIA զոնդն օգնել է աստղագետներին գտնել յուրահատուկ աստղային համակարգ, որը կազմված է երկու մահացած լուսատուներից` վառ սպիտակ գաճաճ «վամպիրից» և խամրած հելիումային հսկայից, որը պարբերաբար ստվերապատում է իրեն խժռող ընկերոջը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թագավորական աստղագիտական միությանը։

«Դա հիանալի աստղային համակարգ է. այն պատկանում է շատ հազվագյուտ կրկնակի աստղերի ենթատեսակի, որի բնակիչները պտտվում են միմյանց շուրջ մեկ ժամից արագ, և որտեղ նրանք այնպես են դասավորված, որ մեկ լուսատուն լիովին փակում է երկրորդին։ Դրա շնորհիվ մենք կարողացել ենք չափել նրանց զանգվածները և չափսերն այնքան ստույգ, ինչպես մեզ երբեք չի հաջողվել անել»,– պատմել է Թոմաս Մարշը Ուորիքի համալսարանից։

Մարշը և նրա գործընկերները  պատահմամբ են կատարել այդ հայտնագործությունը, ինչպես խոստովանում են գիտնականները. GAIA–ի լուսանկարներում անսովոր աստղը նկատել են ոչ թե նրանք, այլ սիրողական աստղագետները` նկատելով անսովոր «փայլատակող» աստղը Վիշապի համաստեղությունում։

Ի սկզբանե հոդվածի հեղինակները Gaia14aae աստղային համակարգը սովորական օբյեկտ են համարել` սպիտակ գաճաճ «վամպիրի» և սովորական աստղի զույգ, որի շնորհիվ այն պարբերաբար պայթում է` առաջացնելով վառ բռնկում։

Սիրողական աստղագետների դիտումները ստիպել են Մարշին կասկածել դրանում և լրացուցիչ հետազոտություններ անցկացնել, որոնց ընթացքում նրա թիմը պարզել է, որ այդ լուսատուները պատկանում են կրկնակի աստղերի  շատ հազվագյուտ դասի, որոնց ընդհանուր թիվը մեր գլակտիկայում չի անցնում քառասունից։

Գլխավոր թեմաներ