04:10 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Совместная пресс-конференция президента РФ В.Путина и канцлера Германии А.Меркель

Պաղեստինցի աղջկան հիասթափեցրել է Մերկելի հետ հանդիպումը

Фотохост-агентство
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
5 0 0

Ես պետք է հաշտվեմ դրա հետ,– ասել է փախստականը Պաղեստինից, ում ստիպել է արտասվել Անգելա Մերկելի հետ միգրացիոն քաղաքականության մասին զրույցը։ Դրա հետ մեկտեղ դպրոցականը հույս ունի, որ այդ իրավիճակն ինչ–որ բան կփոխի

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 18– Sputnik. Ռիմ անունով պաղեստինցի փախստականը հիասթափվել է Անգելա Մերկելի հետ միգրացիոն քաղաքականության մասին զրույցից, ով արցունքի է հասցրել նրան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ARD հեռուստաալիքին։

«Նա արտահայտել է իր կարծիքը։ Ես կարծում եմ, որ դա նորմալ է։ Ես պետք է ամենից առաջ հաշտվեմ դրա հետ։ Եվ ես կհուսամ, որ դա ինչ–որ բանի կհանգեցնի»,– լրագրողներին ասել է Ռիմը։

Անգելա Մերկելի հետ դպրոցականների հանդիպման ժամանակ Ռիմը պատմել է, որ քիչ է մնացել նրա ընտանիքին վտարեն, և նա ապրում է մշտական վախի մեջ, որ իրենց ապաստան չեն տա Գերմանիայում։ Կանցլերը խղճացել է աղջկան և շոյել նրա գլուխը, բայց ամեն դեպքում նշել է, որ Գերմանիան չի կարող ընդունել բոլոր ցանկացողներին և շատերը ստիպված կլինեն հետ վերադառնալ։ Դրանից հետո աշակերտուհին արտասվել է։ Արդյունքում Մերկելի վրա հանրային քննադատության տարափ է տեղացել։

Գլխավոր թեմաներ