16:55 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Футбол. Встреча Николая Толстых с Мишелем Платини

ԶԼՄ. Միշել Պլատինին կառաջադրվի ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնում

© Sputnik/ Александр Вильф
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
6 0 0

1998թ.–ից ՖԻՖԱ–ն գլխավորած և ֆեդերացիայի 8–րդ ղեկավարը դարձած Յոզեֆ Բլատերը մայիսի 29–ին վերընտրվել էր հինգերորդ անգամ, իսկ արդեն հունիսի 2–ին հայտարարել պաշտոնը լքելու մասին։ ԶԼՄ–ների տվյալներով` Պլատինիի թեկնածությանն աջակցում են չորս ֆուտբոլային համադաշնություններ և ՈՒԵՖԱ–ն

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 18– Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինին կառաջադրվի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում, հաղորդում է Ռ–Սպորտը` հղում անելով  As–ին։

Իսպանական հրատարակության տվյալներով` Պլատինիին աջակցում են չորս համադաշնություններ` Հարավամերիկյան ֆուտբոլային համադաշնությունը, Հյուսիսային, Կենտրանական Ամերիկայի և Կարիբյան ծոցի երկրների ֆուտբոլի համադաշնությունը, Օկեանիայի ֆուտբոլի համադաշնությունը և ՈՒԵՖԱ–ն։

ՈՒԵՖԱ–ի հաջորդ նախագահի պաշտոնում Պլատինին տեսնում է Գերմանական ֆուտբոլային միության ղեկավար և ՈՒԵՖԱ–ի գործադիր կոմիտեի անդամ Վոլֆգանգ Նիրսբախին։

1998թ.–ից ՖԻՖԱ–ն գլխավորած և ֆեդերացիայի 8–րդ ղեկավարը դարձած Յոզեֆ Բլատերը մայիսի 29–ին վերընտրվել էր հինգերորդ անգամ, իսկ արդեն հունիսի 2–ին հայտարարել պաշտոնը լքելու մասին և խնդրել ՖԻՖԱ—ի գործադիր կոմիտեին արտահերթ կոնգրես հրավիրել` կազմակերպության նոր ղեկավար ընտրելու համար։  ՖԻՖԱ—ի նախագահի ընտրությունների հարցով հատուկ հանձնաժողովի նախագահ Դոմենիկո Սկալայի խոսքով` արտահերթ կոնգրեսը կկայանա 2015թ.–ի դեկտեմբերից 2016թ.–ի մարտ ընկած ժամանակահատվածում։

Ավելի վաղ ՖԻՖԱ—ի ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրելու ցանկություն են հայտնել անվանի ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Ժինոլան, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը, ՖԻՖԱ—ի նախկին նախագահ և Կորեայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին ղեկավար, հարավկորեացի Չոն Մոնջունը, Մոսկվայի ԲԿՄԱ–ի նախկին գլխավոր մարզիչ, բրազիլացի Զիկոն, Լիբերիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Մուսա Բիլիտին։

Գլխավոր թեմաներ