00:11 19 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Елизавета 2

Հիստերիկա Բուկինհեմյան պալատում. ԶԼՄ–ները հրապարակել են Եղիսաբեթ 2–րդ թագուհու «նացիստական ողջույնով» լուսանկարը

© The Sun
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Կադրում երևում է, թե ինչպես է թագուհին պատկերում ժեստ, որը նման է նացիստական ողջույնի։ Այն կրկնում է արքայազն Էդվարդը` ապագա Էդուարդ VIII–ը, ինչպես նաև երեխաները։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 18– Sputnik. Բուկինհեմյան պալատը հիասթափված է մամուլում հայտնված 1933թ. 17–վայրկյանանոց սև–սպիտակ տեսանյութով, որում Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքն իբր նացիստական ողջույն է տալիս, հաղորդում է panorama.am-ը` հղում անելով BBC News–ին։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ֆիլմից համապատասխան կադրն իր շապիկին տեղադրել է բրիտանական Sun տաբլոիդը։ Շապիկին պատկերված է յոթամյա ապագա թագուհի Եղիսաբեթ 2–րդը մոր, քրոջ և ազգականի հետ այգում։

Կադրում երևում է, թե ինչպես է թագուհին պատկերում ժեստ, որը նման է նացիստական ողջույնի։ Այն կրկնում է արքայազն Էդվարդը` ապագա Էդուարդ VIII–ը, ինչպես նաև երեխաները։

Թե ինչպես է տաբլոիդը ձեռք բերել այդքան հին կադրերը, չի բացատրվում։

Բուկինհեմյան պալատի ներկայացուցիչը հայտարարել է, որ կարճ ընտանեկան տեսագրությունը` նկարված 80 տարի առաջ, որը հիմա շահարկվում է, արժանի է ափսոսանքի։ Նրա խոսքով` այդ ֆոտոն արվել է ընտանեկան խաղերի ժամանակ և նացիստական ժեստերի հետ ոչ մի կապ չունի։

Գլխավոր թեմաներ