17:49 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Шторм

Շուրջ 15 հազար դեռահասների Ֆրանսիայի ճամբարում տարհանել են փոթորկի պատճառով

© clouds365
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
185 0 0

Փոթորկի հետևանքով 15 դեռահաս ստացել է կոտրվածքներ և հոդախախտումներ, սակայն լուրջ վնասվածքներ չեն եղել։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի– Sputnik. Ուժեղ փոթորկի պատճառով, որի հետևանքով մոտ 15 երեխա վնասվածք է ստացել, շուրջ 15 հազար դառահասներ Ֆրանսիայի արևելքում գտնվող Ստրասբուրգ քաղաքի սկաուտների ճամբարից տարհանվել են շաբաթ օրը վաղ առավոտյան, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը։

Ինչպես հայտնեցին Scouts and Guides France ճամբարի կազմակերպիչները, որոնք կազմակերպել են ամբողջ Եվրոպայից 14-17 տարեկան բոյսկաուտների հավաք, փոթորկի հետևանքով 15 դեռահաս ստացել է կոտրվածքներ և հոդախախտումներ, սակայն լուրջ վնասվածքներ չեն եղել։

Գործակալության տվյալներով` ավելի վաղ Ստորին Ռեյն տարածաշրջանի փրկարար ծառայությունը հայտնել էր 35 տուժածների մասին,  որոնք փոթորիկի ժամանակ ստացել են «թեթև վնասվածքներ»։

Շաբաթ օրը Ֆրանսիայի ժամանակով ժամը 02։00-ին քաղաքի մոտակայքում ուժեղ փոթորկի  պատճառով տեղական իշխանությունները արտակարգ դեպքի մասին հայտարարեցին։ Միջոցառման կազմակերպիչները ստիպված էին տարհանել 15 հազար երեխա, որոնք տեղափոխվեցին մոտակա թատրոն։

«Խուճապ չկար։ Մենք նախազգուշացվել էինք մոտեցող փոթորկի մասին այն  սկսվելուց կես ժամ առաջ», – հայտնել են Scouts and Guides ներկայացուցիչները։ Նրանց խոսքերով` երեխաները կարողացել են վերադառնալ իրենց վրաններ շաբաթ առավոտյան, հայտնում է գործակալությունը։

Գլխավոր թեմաներ