02:40 29 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Геннадий Селезнев

Մահացել է ՌԴ Պետդումայի նախկին խոսնակ Գենադի Սելեզնյովը

© Sputnik/ Сергей Гунеев
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Հուլիսի 19–ի երեկոյան 68 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս քաղաքական և պետական գործիչ, ՌԴ Պետդումայի նախկին խոսնակ Գենադի Սելեզնյովը։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի– Sputnik. Կիրակի երեկոյան մահացել է ՌԴ Պետդումայի նախկին խոսնակ Գենադի Սելեզնյովը, ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է Սելեզնյովի փեսան` Անդրեյ Անդրեևը։

«Այսօր 68 տարեկանում Մոսկվայում մահացել է Գենադի Սելեզնյովը`երկրորդ և երրորդ գումարման Պետդումայի նախագահը։ Նա իսկապես վերջին մի քանի ամսում խիզախաբար պայքարում էր ծանր հիվանդության դեմ։ Բժիշկներն արեցին հնարավոր ամեն ինչ, սակայն այսօր նրա սիրտը դադարեց բաբախել», – նշել է գործակալության զրուցակիցը։

ՌԴ Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի առաջին փոխնախագահ Իվան Մելնիկովը հայտարարել է, որ Գենադի Սելեզնյովը ռուսական պառլամենտարիզմի պատմության մեջ կներառվի որպես «Պետական դումայի բազմամյա նախագահ, ով դուման գլխավորել է երկրի համար բարդ տարիներին»։

Սելեզնյովը «Ողջ իշխանությունը` օրենքին. Ռուսաստանի իրավունքի օրենսդրությունն ու ավանդույթները» (1997), «Օրենք, իշխանություն, քաղաքականություն. Պետական և տեղական մակարդակներ» (1998) գրքերի հեղինակն է։

Նա պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալներով։ Արժանացել է հասարակական պարգևների։

Սելեզնյովի կուսակից Սերգեյ Բուխարովը նշել է, որ «Գենադի Սելեզնյովը մինչև վերջ, մինչև իր վերջին օրերը իսկական քաղաքական գործիչ էր և մտահոգվում էր հայրենիքի համար։ Վերջին հարցազրույցի ժամանակ, որը ես պատրաստել էի կայքի համար, քննարկվել են քաղաքական հարցեր։ Այդ հարցերը վերաբերում էին այն փաստին, թե արդյո՞ք հարկավոր է տեղափոխել 2016թ.–ի ընտրությունները, Գենադի Նիկոլաևիչը կտրականապես դեմ էր դրան, նա չէր հասկանում, թե ինչպես կարելի է տեղափոխել ընտրությունները»։

ՌԴ Կոմկուսի Կենտկոմի առաջին փոխնախագահ Իվան Մելնիկովը նշել է, որ «նա, իհարկե, կներառվի ռուսական պառլամենտարիզմի պատմության մեջ որպես Պետական դումայի բազմամյա նախագահ, որը գլխավորել է այն երկրի համար դժվարին տարիներին, որպես պետական գործիչ, որն օժտված է բարձր պաշտոնի համար անհրաժեշտ կշռադատվածությամբ։ Խորը ցավակցություն եմ հայտնում նրա բոլոր հարազատներին»։

Գլխավոր թեմաներ

  • Հայ-թուրքական սահման

    Ի՞նչ է թուրքական պատը. աշխարհի ամենամեծ սահմանամերձ ամրաշինական կառո՞ւյցը, որը կոչված է պաշտպանելու երկրի տարածքը հարևանների ոտնձգություններից, թե՞ Անկարայի հերթական ձեռնարկը, որին ուղղակի չհաջողվեց Արևմուտքից գումար կորզել սահմանները Սիրիայից Թուրքիա եկող ահաբեկչական ջոկատներից պաշտպանելու համար։

    13
  • Երևանի կենդանաբանական այգուց փախած Վովա փղի վախճանը

    47 տարի առաջ հունիսի 28-ին Երևանում անսովոր իրարանցում էր։ Երևանյան կենդնաբանական այգուց փախել էր Վովա փիղը։ Երևանցիները շտապում էին Մյասնիկյան պողոտա` ականատես լինելու արտառոց դեպքին:

    26
  • Մարթեն Յորգանց

    Հայտնի երգահան և երգիչ Մարթեն Յորգանցը հինգ տարի դադարից հետո կրկին պատմական հայրենիքում է։ Այս անգամ նա լավ լուր ունի. շուտով Հայաստանի քաղաքացի կդառնա։

    45