06:26 24 մայիսի 2017
Ուղիղ եթեր
ФИФА

ԶԼՄ. ՖԻՖԱ–ի գործադիր կոմիտեն կքննարկի նախագահի լիազորությունների ժամկետի սահմանափակման հարցը

© Eurosport
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
1 0 0

ՖԻՖԱ–ն, հնարավոր է, սահմանի կազմակերպության նախագահի լիազորությունների ժամկետի սահմանաչափ

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 20– Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գործադիր կոմիտեն Ցյուրիխում ծրագրում է քննարկել ՖԻՖԱ–ի աուդիտի և վերահսկողության հանձնաժողովի նախագահ Դոմենիկո Սկալայի մի քանի առաջարկները, հաղորդում է Ռ–Սպորտը` հղում անելով BBC–ին։

Առաջարկների շարքում է կազմակերպության պաշտոնյաների լիազորությունների ժամկետի սահմանաչափը, այդ թվում` նախագահի, հաղորդում է BBC–ն։

ՖԻՖԱ–ի գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում պետք է հայտարարվի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների նոր ամսաթիվը, տեղի կունենա երկուշաբթի Ցյուրիխում։

BBC-ի տվյալներով` Սկալան առաջարկում է մտցնել հետևյալ սահմանափակումը. ՖԻՖԱ—ի նախագահը չպետք է ընտրվի երեք քառամյա ժամկետից ավել։

Նաև նշվում է, որ գործկոմի օրակարգում ներմուծվել են քննարկման համար հետևյալ կետերը. նախագահի և ՖԻՖԱ–ի գործկոմի անդամների աշխատավարձերի հրապարակում, ՖԻՖԱ–ի գործկոմի անդամների ընտրություններ ՖԻՖԱ–ի համագումարում կազմակերպության մեջ մտնող 209 ասոցիացիաների ներկայացուցիչների կողմից։

1998թ.–ից ՖԻՖԱ–ն գլխավորած և մայիսի 29–ին հինգերորդ անգամ վերընտրված Բլատերը հունիսի 2–ին հայտարարել է իր պաշտոնը լքելու մասին։ Նա խնդրել է ՖԻՖԱ—ի գործադիր կոմիտեին արտահերթ համագումար հրավիրել` կազմակերպության նոր ղեկավար ընտրելու համար։

Գլխավոր թեմաներ