16:57 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Дмитрий Киселев

Facebook-ը հայտնել է, որ ջնջել է Կիսելյովի էջը` կասկածելով, որ այն ֆեյք է, սակայն արդեն վերականգնել է

© Sputnik/
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
300 0 0

Շաբաթ օրը Կիսելյովը հայտնել էր, որ Facebook տնօրինությունը արգելափակել է իր էջը սոցցանցում` բացելուց 4 ժամ հետո:

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի– Sputnik. «Շաբաթվա լուրեր» ծրագրի հեռուստահաղորդավար  և ՄԼԳ «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի անձնական էջերը Facebook-ում ու Instagram-ում ջնջվել են` կասկածելով, որ դրանք իրական չեն, հայտնել են ՌԻԱ Նովոստիին սոցցանցի մամուլի ծառայությունից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք բողոքներ ենք ստացել, որոնք հաստատում էին, որ օգտատերի էջերը կարող են կեղծ լինել: Հետագայում էջերի իսկությունը հաստատող անհրաժեշտ տեղեկությունը ստանալով` մենք երկու էջերն էլ վերականգնել ենք», — նշել են  Facebook-ի մամուլի ծառայությունից:

Շաբաթ օրը Կիսելյովը հայտնել էր, որ Facebook տնօրինությունը արգելափակել է իր էջը սոցցանցում` բացելուց 4 ժամ հետո: Ինչպես նաև ջնջվել է նրա Instagram-ի էջը:

Գլխավոր թեմաներ