02:35 29 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Заявление РФС о расторжении контракта с главным тренером сборной России Фабио Капелло

Սիմոնյանը «երկու ձեռքով» կողմ է ՖԻՖԱ–ի նախագահի ընտրություններում Պլատինիի թեկնածությանը

© Sputnik/ Виталий Белоусов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
2 0 0

Սիմոնյանը «երկու ձեռքով» կողմ է ՖԻՖԱ–ի նախագահի ընտրություններում Պլատինիի թեկնածությանը:

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik.  Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը «Р-Спорт» գործակալությանը հայտնել է, որ ամբողջովին կողմ է Միշել Պլատինիի թեկնածությանը ՖԻՖԱ–ի նոր նախագահի ընտրություններում։

ՖԻՖԱ–ի գործադիր կոմիտեն երկուշաբթի Ցյուրիխում անցկացված արտահերթ նիստում սահմանել է, որ կոնգրեսը, որի ժամանակ կկայանան կազմակերպության ղեկավարի ընտրությունները, կանցկացվի 2016 թվականի փետրվարի 26–ին Ցյուրիխում։ Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ ՈՒԵՖԱ–ի ղեկավար Միշել Պլատինին նույնպես պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը։ Երկուշաբթի ՖԻՖԱ–ի ներկայիս ղեկավար Յոզեֆ Բլատերը հաջողություն է մաղթել Պլատինիին ընտրություններում։

«Պլատինին առավել պատրաստված ֆիգուր է, չենք խոսում արդեն նրա հանրաճանաչ լինելու մասին։ Հորդանանցի արքայազնի նկատմամբ ունեցած ողջ հարգանքով հանդերձ` ասեմ, մի՞թե նա Պլատինիին մրցակից է։ Իհարկե` ոչ։ Բլատերից հետո, ում ես շատ եմ հարգում, ես երկու ձեռքով կողմ եմ Պլատինիին։ Պլատինին ֆուտբոլում հասել է ամեն ինչի։ Իսկ այն, ինչպես է նա ղեկավարում ՈՒԵՖԱ–ն, խոսում է նրա կշռի մասին։ Կարծում եմ, որ Ռուսաստանը, անշուշտ, կսատարի Պլատինիին։ Դա արդեն պետք է հարցնել Վիտալի Լեոնտևիչին (Մուտկո, ՖԻՖԱ գործադիր կոմիտեի անդամ և ՌՖՄ նախագահի թեկնածու), բայց կարծում եմ, որ նա էլ Պլատինիին կողմ կլինի։ Իսկ այնտեղ էլ թեկնածություններ չկան»,– ասել է Սիմոնյանը հեռախոսով։

Ավելի վաղ ՖԻՖԱ–ի ղեկավարի պաշտոնի քվեարկությանն իրենց թեկնածությունները ներկայացնելու մասին էին հայտնել ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Ժինոլան, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը, ՖԻՖԱ–ի նախկին փոխնախագահ և Կորեայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին ղեկավար Չոն Մոնջունը, ԲԿՄԱ նախկին ավագ մարզիչ, բրազիլացի Զիկոն, Լիբերիայի ֆուտոբլի ասոցիացիայի նախագահ Մուսա Բիլիթին։

Գլխավոր թեմաներ

  • Հայ-թուրքական սահման

    Ի՞նչ է թուրքական պատը. աշխարհի ամենամեծ սահմանամերձ ամրաշինական կառո՞ւյցը, որը կոչված է պաշտպանելու երկրի տարածքը հարևանների ոտնձգություններից, թե՞ Անկարայի հերթական ձեռնարկը, որին ուղղակի չհաջողվեց Արևմուտքից գումար կորզել սահմանները Սիրիայից Թուրքիա եկող ահաբեկչական ջոկատներից պաշտպանելու համար։

    13
  • Երևանի կենդանաբանական այգուց փախած Վովա փղի վախճանը

    47 տարի առաջ հունիսի 28-ին Երևանում անսովոր իրարանցում էր։ Երևանյան կենդնաբանական այգուց փախել էր Վովա փիղը։ Երևանցիները շտապում էին Մյասնիկյան պողոտա` ականատես լինելու արտառոց դեպքին:

    26
  • Մարթեն Յորգանց

    Հայտնի երգահան և երգիչ Մարթեն Յորգանցը հինգ տարի դադարից հետո կրկին պատմական հայրենիքում է։ Այս անգամ նա լավ լուր ունի. շուտով Հայաստանի քաղաքացի կդառնա։

    45