00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աստղագետ. Պլուտոնն այնպիսին չէր, ինչպես ակնկալում էին գիտնականները

© NASAПлутон
Плутон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի վաղ New Horizons տիեզերական զոնդին հաջողվել էր մոտենալ Պլուտոն մոլորակին, որը ծածկված էր երիտասարդ լեռներով և դաշտավայրերով

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Պլուտոն մոլորակը, որին մոտեցել էր New Horizons տիեզերական զոնդը, այնպիսին չէր, ինչպիսին սպասում էին այն տեսնել գիտնականները, լատվիական Baltkom ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ռուս աստղագետը, որը բացահայտել է ISON տասնամյակի ամենավառ գիսաստղը, Արտյոմ Նովիչոնոկը։

«Մենք հնարավորություն ունեցանք տեսնել միանգամայն չուսումնասիրված մի հեռու աշխարհ, որը գտնվում է արեգակնային համակարգի ծայրամասերում և բոլորովին այնպիսին չէր, ինչպես մենք ակնկալում էինք։ Այդ աշխարհն արդեն բազմաթիվ անակնկալներ է մատուցում, և դրանք ավելի շատ կլինեն, երբ սարքը տրամադրի բոլոր ստացված տվյալները»,– ասել է աստղագետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, զոնդի փոխանցած տվյալները Երկրին սենսացիոն էին։

«Նախևառաջ, խոսքն այն տվյալների մասին, որոնք վերաբերում են ընդհանուր առմամբ արեգակնային համակարգին և այն հեռավոր օբյեկտների ձևավորմանը, որոնցից մեկը Պլուտոնն է։ Ուսումնասիրելով այդ առաքելության տվյալները` մենք միանգամայն անսովոր կառուցվածքներ ենք տեսնում, մենք տեսնում ենք, որ Պլուտոնի և դրա արբանյակ Խարոնի մակերևույթը (ինչն անսպասելի է, որովհետև մարմինները շատ փոքր են, սառը, շատ ավելի փոքր Երկրից, և ինչպե՞ս բացատրել երկրաբանական այդ ակտիվությունը)` միանգամայն երիտասարդ լեռները, որոնց տարիքը մանկական է արեգակնային համակարգի չափանիշներով, հարթավայրերը, որոնք նույնպես երիտասարդ են, ամբողջովին զուրկ են խառնարաններից։ Այդ բոլոր գործընթացները միանգամից բացատրել հնարավոր չէ։ Այսինքն, Պլուտոնը միանգամից գիտնականներին հանելուկ է տվել, որն առայժմ չի գուշակվել և որը հանգուցալուծում է պահանջում։ Ակնկալում էին տեսնել հին, շատ խառնարանացված մակերևույթ, բայց տեսան ինչ–որ երիտասարդ բան, որտեղ ակտիվ երկրաբանական գործընթացներ են ընթանում, որոնք ստանդարտ մոդելի շրջանակում մենք չենք կարող բացատրել»,– ասել է Նովիչոնոկը։

New Horizons–ը երեքշաբթի անցել է Պլուտոնից 12.5 հազար կիլոմետր հեռավորության վրա, և արդեն չորեքշաբթի ՆԱՍԱ–ն հայտնել է զոնդի հաղորդած առաջին տվյալները ստանալու մասին։ Բոլոր լուսանկարների փոխանցման գործընթացը կտևի մոտ 16 ամիս, այդ պատճառով գիտնականները նախազգուշացնում են, որ բացահայտումները շարունակվում են և կհստակեցվեն նոր տվյալներ ստանալուն զուգահեռ։

Աստղագետներ Արտյոմ Նովիչոնոկը Ռուսաստանից և Վիտալի Նևսկին Բելառուսից 2012 թվականին բացահայտել են ISON (С2012 S1) գիսաստղը։ Նոյեմբերի վերջին այդ գիսաստղն անցել է Արեգակի մոտով։ Գիտնականները կարծում էին, որ այդ ժամանակ գիսաստղը կարող է հասնել Լուսնի պայծառությանը և դառնալ տասնամյակի ամենավառ գիսաստղը, սակայն գիսաստղը, ամենայն հավանականությամբ, չդիմացավ Արեգակի հետ մերձեցմանը։

Լրահոս
0