12:32 21 հունվարի 2017
Ուղիղ եթեր
ФИФА

ՖԻՖԱ–ի նախկին փոխբախագահ Ուեբը կնոջ ժամացույցն ու մատանին է հանձնել գրավի վճարման համար

© Eurosport
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
33 0 0

10 միլիոն դոլարի գրավն ապահովելու համար ՖԻՖԱ–ի պաշտոնյա Ջեֆրի Ուեբը տրամադրել է 11 թանկարժեք ժամացույց, երեք ավտոմեքենա և կնոջ ամուսնության մատանին

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. 10 միլիոն դոլարի գրավն ապահովելու համար ՖԻՖԱ–ի նախկին փոխնախագահ Ջեֆրի Ուեբը տրամադրել է 11 թանկարժեք ժամացույց, երեք ավտոմեքենա, կնոջ ամուսնության մատանին և անշարժ գույքի 10 օբյեկտ, հայտնում է Р-Спорт–ը` հղում անելով Associated Press–ին։

Ուեբը մայիսի վերջին ձերբակալվել է Շվեյցարիայում ՖՒՖԱ–ում կոռուպցիայի գործով և էքստրադիացիայի է ենթարկվել ԱՄՆ։ Շաբաթ օրը պաշտոնյային Նյու Յորքի դատարանում ընթերցվել են մեղադրանքներ, բայց նա չի ընդունել իր մեղքը։ Ավելի ուշ Ուեբն ազատ է արձակվել 10 միլիոն դոլարի գրավի դիմաց։

Փաստաթղթերի համաձայն, գրավի ապահովման համար Ուեբը տրամադրել է հայտնի ապրանքանիշների 11 ձեռքի ժամացույց, Ferrari և Range Rover ավտոմեքենաներ, որոնք գրանցված են նրա կնոջ` Քենդրա Գեմբլ–Ուեբի անունով, սեփական Mercedes-Benz–ը, կնոջ ադամանդե ամուսնական մատանին, ադամանդե ապարանջան, մեկական զույգ ադամանդե և մարգարտե ականջօղեր, ինչպես նաև անշարժ գույքի տասն օբյեկտ և մոտ 400 հազար դոլար կնոջ բանկային հաշվից։

Մայիսի վերջին հայտնի է դարձել, որ Ցյուրիխում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել են ՖԻՖԱ–ի բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ, այդ թվում` Ուեբը, Էուխենիո Ֆիգերեդոն, Էդուարդո Լին, Խուլիո Ռոկան, Կոստաս Տակասը, Ռաֆայել Էսկիվելը, Խոսե Մարիա Մարին։ Եվս մի շարք պաշտոնյաների մեղադրանքներ են ներկայացվել։

Նրանց թվում է Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի համադաշնության (ԿՈՆԿԱԿԱՖ) նախկին նախագահը և ոչ հեռավոր անցյալում ՖԻՖԱ–ի փոխնախագահ Ջեկ Ուորները և Նիկոլաս Լեասը։

Գլխավոր թեմաներ