00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

New Horizons–ը Պլուտոն է հասել Ռուսաստանից մատակարարված միջուկային «վառելիքով»

© NASAПлутон
Плутон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պլուտոնիում–238–ը ժամանակին դարձել էր պլուտոնիումի առաջին բաց իզոտոպը։ Այն մշակվել էր 1940թ.–ին` Պլուտոն մոլորակի բացահայտումից տասը տարի հետո և կոչվել մոլորակի պատվին

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի– Sputnik. New Horizons ամերիկյան ավտոմատ միջմոլորակային զոնդը, որը հասել է Պլուտոն և նկարահանել այդ մոլորակը,  հաջողության է հասել Ռուսաստանի ատոմակայանի աշխատողների շնորհիվ։ Զոնդում տեղադրված էներգետիկ համակարգն օգտագործում է Ռուսաստանում մշակված պլուտոնիում–238 ռադիոակտիվ իզոտոպը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հեռավոր տիեզերք ուղարկվող սարքերի վրա անիմաստ է արևային մարտկոցներ օգտագործել։ Այդ պատճառով միջմոլորակային կայանների էներգախնայողության համար օգտագործվում են ռադիոիզոտոպային ջերմաէլեկտրագեներատորներ (ՌԻՋԷԳ), որոնցում ռադիոակտիվ տարրալուծման արդյունքում ստացված ջերմությունը վերածվում է էլեկտրականության։

New Horizons–ում աշխատում է ՌԻՋԷԳ, որտեղ օգտագործվում է պլուտոնիում–238–ը։ Այն ժամանակին մշակել էր «Մայակ» արտադրական միավորումը (Օզերսկ, Չելյաբինսկի շրջան, ներառվում է «Ռոսատոմ» կորպորացիայի կազմում)։  Պլուտոնիում–238–ը ժամանակին պայմանագրով մատակարարվել էր ԱՄՆ` NASA–ի շահերն ապահովելու համար։ New Horizons–ի համար ամերիկյան պլուտոնիում–238 չի մշակվել։

ԱՄՆ–ն արտադրել է սեփական պլուտոնիում–238–ը Հարավային Կարոլինա նահանգի Սավաննա Ռիվերում մինչև 1988թ.–ը, ինչից հետո ԱՄՆ–ի էներգետիկայի նախարարությունը դադարեցրեց այնտեղ մշակվող ռեակտորի աշխատանքը։ 2013թ.–ի գարնանը ամերիկյան ԶԼՄ–ները տեղեկացրին, որ ԱՄՆ–ում վերսկսվում է պլուտոնիում–238–ի արտադրությունը։

Պլուտոնիում–238–ը ժամանակին դարձել էր պլուտոնիումի առաջին բաց իզոտոպը։ Այն մշակվել էր 1940 թ.–ին` Պլուտոն մոլորակի բացահայտումից տասը տարի հետո և կոչվել մոլորակի պատվին։

Այդ ռադիոիզոտոպը, որն ունի կիսաքայքայման շրջան, իր մի շարք հատկությունների պատճառով մոտ 88 տարի պիտանի չի եղել միջուկային զենք ստեղծելու համար, սակայն մեծ ջերմային անջատման շնորհիվ այն հարմար է ՌԻՋԷԳ–ներում օգտագործելու համար, այդ թվում` միջմոլորակային հետազոտական առաքելություններ իրականացնելու նպատակով։

Պլուտոնիում–238–ի հիմքով աշխատող ռադիոիզոտոպային աղբյուրները մինչև հիմա էներգիայով են ապահովում «Voyager–1» և «Voyager–2» զոնդերը, որոնք արձակվել են ավելի քան 30 տարի առաջ։ Այդ աղբյուրներն ապահովում են Սատուրնի ուսումնասիրմամբ զբաղվող «Cassini» ապարատի, ինչպես նաև Curiosity մարսագնացի աշխատանքը։

New Horizons–ը գործարկվել է 2006թ.–ի հունվարին։ Մեկ տարի հետո այն անցել է Յուպիտերի կողքով ռեկորդային 2,3 մլն կիլոմետր հեռավորության վրա` Երկիր մոլորակ փոխանցելով արժեքավոր տեղեկատվություն մոլորակի մթնոլորտի և մագնիսական ոլորտի մասին, ինչպես նաև տվյալներ մոլորակի արբանյակների մասին։ Դրանից հետո New Horizons–ը «քնած ռեժիմում» շարունակել է իր տիեզերական ճամփորդությունը` այնտեղ գտնվող սարքերի հնարավորությունները պահպանելու համար։ 2015թ.–ի հունվարին զոնդը ճանապարհվել է դեպի Պլուտոն։ Հուլիսի 14–ին New Horizons–ը մոտեցավ Պլուտոնին 12,5 հազար կիլոմետր հեռավորության վրա և սկսեց տվյալներ փոխանցել։

Գիտնականների գնահատմամբ` New Horizons–ում գտնվող պլուտոնիում–238–ը կբավարարի մինչև 2030–ականների կեսը, այդ ժամանակ տիեզերական սարքը կգտնվի արևից մոտ 10 աստղագիտական միավոր հեռավորության վրա։

Լրահոս
0