00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԶԼՄ. Պուտինի նկատմամբ ունեցած հարգանքի պատճառով Դեպարդյեն «սպառնալիք» է դարձել Ուկրաինայի համար

© Sputnik / Саид Царнаев / Անցնել մեդիապահոցПресс-конференция актера Жерара Депардье
Пресс-конференция актера Жерара Депардье - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ֆրանսիական թերթի լրագրողի կարծիքով` Ուկրաինայի մշակույթի նախարարության սև ցուցակում Ժերար Դեպարդյեի անուննը ավելացնելու պատճառը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ դրսևորված հարգանքն է

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 21– Sputnik. Ուկրաինայի մշակույթի նախարարությունը դերասան Ժերար Դեպարդյեի անունն ընդգրկել է  այն անձանց «սև ցուցակում», ովքեր գործող իշխանությունների կարծիքով` սպառնում են երկրի ազգային անվտանգությանը, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ouest-France ֆրանսիական հրատարակությանը։

Նշվում է, որ ուկրաինական ԶԼՄ–ներին կարգելվի նշել դերասանի անունը, իսկ Դեպարդյեի մասնակցությամբ ֆիլմերը չեն հեռարձակվի երկրի հեռուստատեսությամբ և կինոթատրոններում։

Հոդվածի հեղինակի կարծիքով` արգելքի պատճառը դերասանի արտահայտություններ են։ Մասնավորապես, 2014թ.–ի օգոստոսին Ռիգայի կինոփառատոնում Դեպարդյեն հայտարարել էր, որ «սիրում է Ռուսաստանը և Ուկրաինան, որը Ռուսաստանի մաս է»։ Բացի այդ, ուկրաինական իշխանությունները հաշվի են առել նաև այն, որ դերասանը բազմիցս աջակցություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Հրատարակությունը բացատրում է, որ Ուկրաինայի մշակույթի նախարարությունը մշակույթի գործիչների ցուցակ է կազմել, որում ընդգրկվել են այն անձինք, ովքեր չափազանց մոտ են ՌԴ կառավարությանը։ Այդ մարդկանց մասին կարգելվի հիշատակել ԶԼՄ–ներում, ինչպես նաև եթերից կհանվեն նրանց երգերն ու ֆիլմերը։

2012թ.–ի վերջից Դեպարդյեն` վրդովված Ֆրանսիայի կառավարության «հարուստների համար հարկերը» մինչև 75 տոկոս ավելացնելու պլաններից, հայտարարել է ֆրանսիական քաղաքացիությունից հրաժարվելու մտադրության մասին։ Այդ ժամանակ նա տուն է գնել Նեշեն վայրում` Բելգիայի հարավ–արևմուտքում գտնվող ֆրանսալեզու Էստեմպյուի համայնքում։ Մեկ տարի առաջ դերասանը ստացել է ռուսական անձնագիր, սակայն պահպանել է ֆրանսիական քաղաքացիությունը։ Ավելի ուշ Դեպարդյեն ստացել է նաև մշտական գրանցում Մորդովիայի Սարանսկ մայրաքաղաքում։ Արդյունքում հայտնի է դարձել ևս յոթ երկրների քաղաքացիություն ստանալու նրա մտադրության մասին։ Նրա խոսքով` որքան շատ անձնագրեր ունենա, այնքան շատ երկրներ կարող է այցելել առանց վիզայի։

Լրահոս
0