02:39 29 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Всемирная конференция Первая мировая война и судьбы российских соотечественников

Կոսաչյով. Ֆրանսիայի պատգամավորների այցը Ղրիմ դիվանագիտական առաջընթաց քայլ է

© Sputnik/ Евгений Биятов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
6 0 0

Դա, անկասկած, առաջին քայլն է դեպի առաջընթաց, չէ՞ որ պատվիրակության դիրքորոշումն անհնար կլինի անտեսել և՛ Ֆրանսիայի Ազգային ժողովում, և՛ Եվրախորհրդարանում, և՛ ԵԽԽՎ–ում ԵԱՀԿ ԽՎ–ի հետ միասին, կարծում է Կոնստանտին Կոսաչյովը։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 22– Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանականների այցը Ղրիմ Ղրիմ առաջընթաց քայլ է խորհրդարանական դիվանագիտության վերականգնման գործում, կարծում է Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ֆրանսիացի խորհրդարանականները Ղրիմ կատարած այցի ընթացքում կմեկնեն Յալթա, Սիմֆերոպոլ և Սևաստոպոլ, մի շարք հանդիպումներ կունենան տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ, ասվում է «Ֆրանս–ռուսական երկխոսություն» ասոցիացիայի հաղորդագրությունում։

«Սա կարևոր, նույնիսկ կարևորագույն իրադարձություն է։ Առայժմ ես այն առաջխաղացում չէի անվանի, քանի որ պատգամավորների և նահանգապետների այցելությունն ամեն դեպքում անձնական բնույթ է կրում, դա պաշտոնական պատվիրակության այց չէ։ Բայց դա, անկասկած, առաջին քայլն է առաջխաղացման հարցում, չէ՞ որ պատվիրակության դիրքորոշումն անհնար կլինի անտեսել և՛ Ֆրանսիայի Ազգային ժողովում, և՛ Եվրախորհրդարանում, և՛ ԵԽԽՎ–ում ԵԱՀԿ ԽՎ–ի հետ միասին»,– գրել է նահանգապետը Facebook–ի իր էջում։

Նրա կարծիքով` ֆրանսիացի խորհրդարանականների վրա անպայման հզոր ճնշում կգործադրվի։ «Ճնշում կլինի այլ ֆրանսիացի խորհրդարանականների կողմից իրենց գործընկերների վրա, ովքեր ցույց են տվել խորհրդարանական պատասխանատու դիվանագիտության օրինակ։ Ելիսեյան պալատի կողմից` Ազգային ժողովի վրա, որը «արտաքին քաղաքականության միասնություն չի ապահովել»։ Արևմուտքի երկրների կողմից` Ֆրանսիայի վրա, որը «հակառուսական կոալիցիայի շարքերի միասնություն չի ապահովել», գրել է նա։ Կոսաչյովի խոսքով` ամեն ինչ կանխատեսելի է, սակայն ողբերգական ոչինչ չկա։

Գլխավոր թեմաներ

  • Հայ-թուրքական սահման

    Ի՞նչ է թուրքական պատը. աշխարհի ամենամեծ սահմանամերձ ամրաշինական կառո՞ւյցը, որը կոչված է պաշտպանելու երկրի տարածքը հարևանների ոտնձգություններից, թե՞ Անկարայի հերթական ձեռնարկը, որին ուղղակի չհաջողվեց Արևմուտքից գումար կորզել սահմանները Սիրիայից Թուրքիա եկող ահաբեկչական ջոկատներից պաշտպանելու համար։

    13
  • Երևանի կենդանաբանական այգուց փախած Վովա փղի վախճանը

    47 տարի առաջ հունիսի 28-ին Երևանում անսովոր իրարանցում էր։ Երևանյան կենդնաբանական այգուց փախել էր Վովա փիղը։ Երևանցիները շտապում էին Մյասնիկյան պողոտա` ականատես լինելու արտառոց դեպքին:

    26
  • Մարթեն Յորգանց

    Հայտնի երգահան և երգիչ Մարթեն Յորգանցը հինգ տարի դադարից հետո կրկին պատմական հայրենիքում է։ Այս անգամ նա լավ լուր ունի. շուտով Հայաստանի քաղաքացի կդառնա։

    45