16:56 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Саммит государств – членов Совета Безопасности ООН по ядерному разоружению и нераспространению

ՄԱԿ–ի ԱԽ–ն վճռականորեն դատապարտել է թուրքական Սուրուչ քաղաքի ահաբեկությունը

© Sputnik/ Дмитрий Астахов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
144 0 0

Երկուշաբթի ռումբի պայթյունից մահապարտ–ահաբեկիչ է զոհվել Սիրիային սահմանակից թուրքական Սուրուչ քաղաքում, պայթյունի հետևանքով զոհվել է 32 մարդ և 100–ից ավել մարդ վնասվածքներ են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը  վճռականորեն դատապարտել է թուրքական Սուրուչ քաղաքի ահաբեկությունը, որի զոհ են դարձել ավելի քան 30 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Երկուշաբթի ռումբի պայթյունից մահապարտ–ահաբեկիչ է զոհվել Սիրիային սահմանակից թուրքական Սուրուչ քաղաքի սրճարաններից մեկի մուտքի մոտ։ Պայթյունի հետևանքով զոհվել է 32 մարդ և 100–ից  ավել մարդ վնասվածքներ են ստացել։ Ահաբեկության պատասխանատվությունը իշխանությունները դրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա։

Անվտանգության խորհուրդը հայտարարության մեջ ցավակցություններ է հայտնում մահացածների ընտանիքներին և ցանկանում շուտափույթ ապաքինում տուժածներին։

ԱԽ անդամները հաստատել են բոլոր հնարավոր միջոցներով պայքարել, ՄԱԿ–ի կանոնադրության համապատասխան, միջազգային աշխարհի վտանգների և անվտանգության հետ, պայմանավորված են ահաբեկչական գործողություններով անկախ նրան իրականացման մոտիվներից։

Գլխավոր թեմաներ