09:47 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Турция. Памуккале

Ռոստուրիզմը ռուսներին խորհուրդ է տալիս չայցելել Թուրքիայի հարավ–արևելք

© Sputnik/ Алексей Даничев
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
8 0 0

Թուրքիայի հարավ–արևելքի նահանգների լարվածության բարձր մակարդակը պայմանավորված է բարդ քրեածին և հումանիտար իրավիճակով, որն առաջացել է հարևան Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Զբոսաշրջիկության դաշնային գործակալությունը տեղեկացնում է, որ ՌԴ ԱԳՆ–ի տեղեկատվության համաձայն, Թուրքիայի հարավ–արևելյան նահանգներում նկատվում է լարվածության բարձր մակարդակ, և խորհուրդ է տրվում ռուս զբոսաշրջիկներին խուսափել այդ շրջաններն այցելել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչության պորտալին։

Ռոստուրիզմի կայքում նշվում է, որ Ռուսաստանի ԱԳՆ–ի տեղեկատվության համաձայն, Թուրքիայի զբոսաշրջիկների կողմից առավել հաճախ այցելության վայրերում իրավիճակը հանգիստ է։

«Այդ թվում նշվում է Թուրքիայի հարավ–արևելքի նահանգների լարվածության բարձր մակարդակը պայմանավորված է բարդ քրեածին և հումանիտար իրավիճակով, որն առաջացել է հարևան Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով։ Այդ ամենը հաշվի առնելով ցանկալի չէ այցելել Թուրքիայի նշված շրջանները», – հայտնում է գերատեսչությունը։

Երկուշաբթի ահաբեկչություն է տեղի ունեցել Սիրիային սահմանակից թուրքական Սուրուչ քաղաքի սրճարաններից մեկի մուտքի մոտ, որի զոհ են դարձել 32 մարդ և 100–ից  ավել մարդ վնասվածքներ են ստացել։

Գլխավոր թեմաներ