09:44 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Генеральный директор российского антикризисного расчетно-товарного центра Герман Стерлигов

Ադրբեջանում Արցախ այցելելու համար Ստերլիգովի նկատմամբ գործ է հարուցվել

© Sputnik/ Павел Лисицын
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
122 0 0

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուս գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ Լեռնային Ղարաբաղ առանց համապատասխան փաստաթղթերի մուտք գործելու համար։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի գբլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուս գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ, հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության համատեղ հաղորդագրությանը։

Գործարար, հայտնի մենատնտես Ստերլիգովը վերջերս լքել է Ռուսաստանը և ընտանիքով տեղափոխվել Արցախ։ Ավելի ուշ Ստերլիգովը հայտնել է, որ վերադառնում է Ռուսաստան։

Բաքուն 2013 թվականին հրապարակել է օտարերկրացիների «սև ցուցակ», ովքեր առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցման այցելել են ԼՂՀ տարածք։ Նրանց արգելված է մուտքն Ադրբեջան։ Ցուցակում ավելի քան 300 մարդ է։ Չորեքշաբթի Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «Ստերլիգովը և նրա ընտանիքի անդամները խախտելով Ադրբեջանի պահպանվող պետական սահմանները, առանց համապատասխան փաստաթղթերի և հսկիչ անցակետերի սահմաններից դուրս 2015 թվականի հուլիսի 4–ին մտել են օկուպացված տարածքներ»։

«Դրանով իսկ նրանք կոպիտ կերպով խախտել են «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի մասին», «Անձնագրերի մասին» օրենքները, ինչպես նաև Ադրբեջանական Հանրապետության միգրացիոն օրենսգրքի պահանջները»,– նշվում է նյութում։

«Ստերլիգովը կոչ է արել նաև տպել կեղծ դրամական միջոցներ… սկսել է զբաղվել անօրինական ձեռներեցությամբ և ներգրավել է դրանում իր ընտանիքի անդամներին… քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 281.2 հոդվածով (պետության դեմ ուղղված բաց կոչեր) և 318.2 հոդվածով 281.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական անցում)»,– ասվում է հաղորդման մեջ։

Գլխավոր թեմաներ