13:17 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Алматы

Ալմաթիում շուրջ 900 բնակչի տարհանել են ցեխահոսքի պատճառով

© Ак Жайык
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
5 0 0

Ցեխահոսքը թափվել է հուլիսի 23–ի գիշերը քաղաքի Նաուրիզբայսկ շրջանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Զոհեր և տուժածներ չկան։ Կարգալինկա գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով երկու շրջաններ մասամբ հայտնվել են ջրի տակ։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի– Sputnik. Ցեխահոսքի  հետևանքով շուրջ 900 մարդ է տարհանվել Ղազախստանի խոշորագույն քաղաքում` Ալմաթիում, տեղեկացրել է Ղազախստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սերիկ Աուբակիրովը։

Ցեխահոսքը թափվել է հուլիսի 23–ի գիշերը քաղաքի Նաուրիզբայսկ շրջանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Զոհեր և տուժածներ չկան։ Կարգալինկա գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով երկու շրջաններ մասամբ հայտնվել են ջրի տակ։

Ղազախստանի ԱԻՆ–ի «Կազսելեզաշչիտա» պետական ընկերության տվյալներով` ամբարտակը չի վնասվել, Ալմաթիին վտանգ չի սպառնում։

«Գետի ամբարտակի շրջանում տարածքային ստորաբաժանումները տարհանել են 898 տեղաբնակների», – «Նովոստի–Ղազախստան» գործակալությունը մեջբերում է Աուբակիրովի խոսքերը։

Նրա տրամադրած տեղեկատվությամբ` ցեղահոսքի պատճառը Կարգալինկա սառցաբեկորի հալվելն է։

Գլխավոր թեմաներ