13:42 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
YouTube

Ռոսկոմնադզոր. YouTube–ը ջնջել է հեղինակային իրավունքը խախտող կոնտենտը

© Ingenieur.de
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
102 0 0

Ավելի վաղ Ռոսկոմնադզորը ծանուցել էր YouTube–ի ղեկավարությանը հեղինակային իրավունքների խախտման մասին` «Ֆիզռուկ» և «Չեռնոբիլ» բազմասերիանոց ֆիլմերի տեսահոսթինգի տեղադրման հետ կապված։ Հաղորդվում է, որ հեռացվել է հակաիրավական տեղեկատվությամբ 137 հղում։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 23 – Sputnik. YouTube տեսահոսթինգը կատարել է Ռոսկոմնադզորի պահանջները` կայքից հեռացնելով հեղինակային իրավունքները խախտող կոնտենտը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ծառայության հաղորդագրությանը։

«Բոլոր հասցեներով, որոնք ավելի վաղ ուղղվում էին YouTube–ի հասցեին, հեղինակային իրավունքները խախտող տեղեկատվությունը ջնջվել է»։

Ապրիլին Ռոսկոմնադզորը ծանուցել էր YouTube–ի ղեկավարությանը հեղինակային իրավունքների խախտման մասին` «Ֆիզռուկ» և «Չեռնոբիլ» բազմասերիանոց ֆիլմերի տեսահոսթինգի տեղադրման հետ կապված, որից հետո հակաիրավական տեղեկատվությունը ջնջվել է։

Սակայն հուլիսին Ռոսկոմնադզորն այդ սերիալների տեղադրման հետ կապված հերթական դիտարկումն է անցկացրել և բացահայտել 137 հղումներ, որտեղ առկա է անօրինական կոնտենտ։ Դրանից հետո ծառայությունը նախազգուշացրել է ռուս օգտատերերին, որ հուլիսի 27–ին YouTube–ի էջերի առանձին ցուցիչներ ներառվելու են հեղինակային իրավունքների ռեեստրում, եթե չհեռացվի հեղինակային իրավունքը խախտող բովանդակությունը։

Գլխավոր թեմաներ