13:13 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Файненшл Таймс, Financial times

Nikkei ճապոնական պարբերականը գնել է Financial Times–ը 1.29 մլրդ դոլարով

© Geo-Politica
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
411

Pearson–ի գլխավոր գնօրեն Ջոն Ֆելոնը հայտնել է, որ բրիտանական հրատարակչությունը վաճառում է Financial Times թերթը մոտ 844 միլիոն ֆունտ ստերլինգով (1,3 միլիարդ դոլար)։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Pearson բրիտանական հրատարակչությունը վաճառում է Financial Times (FT) թերթը մոտ 844 միլիոն ֆունտ ստերլինգով (1,3 միլիարդ դոլար) ճապոնական Nikkei Inc.–ին, ասվում է հրատարակչության մամուլի հաղորդագրությունում։

«Pearson–ը FT–ի սեփականատերն է եղել մոտ 60 տարի։ Մենք բեկումնային պահի ենք հասել ԶԼՄ–ներում, որը պայմանավորված է բջջային և սոցիալական ոլորտի բուռն աճով։ Այդ նոր պայմաններում լրատվական համաշխարհային ընկերության մի մաս դառնալը FT–ի լրագրողական և առևտրային հաջողության երաշխիքն է»,– հաղորդման մեջ բերվում են Pearson–ի գլխավոր տնօրեն Ջոն Ֆելոնի (John Fallon) խոսքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, պարբերականի գնումը կկատարվի դրամական միջոցներով։ Վաճառքից հետո բրիտանական պարբերականը կկենտրոնանա կրթության ոլորտի վրա։ «Կրթության աշխարհը մեծ փոփոխություններ է կրում, և մենք մեր բիզնեսի աճի հսկայական հնարավորություններ ենք տեսնում ողջ աշխարհում բարձրակարգ կրթության հասանելիության ավելացման միջոցով»,– նշել է Pearson–ի գլխավոր տնօրենը։

Pearson Plc.–ն հիմնադրվել է 1884 թվականին։ Հոլդինգի կազմում են ամբողջ աշխարհում հրատարակչական բիզնեսը վերահսկող չորս ստորաբաժանումներ, ինչպես նաև Financial Times գործարար թերթը։ Pearson–ի բաժնետոմսերը FTSE 100–ի ցուցչի կազմում է։ Հոլդինգի կենտրոնակայանը, որտեղ աշխատում է 40 հազար մարդ, Լոնդոնում է։

Nikkei Inc.–ն Ասիայի խոշորագույն անկախ մեդիախումբն է։ Ընկերության առանցքային պրոդուկտը Nikkei թերթն է։ Խումբը նաև հեռարձակման ծառայություններ է մատուցում։ Ընկերությունը հիմնադրվել է 1876 թվականին։

Գլխավոր թեմաներ