15:07 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ситуация в Сирии

Թուրքիայի ՌՕՈՒ–ն առաջին անգամ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին

© Sputnik/ Дмитрий Виноградов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
29 0 0

Ինչպես հաղորդվում է, թիրախները դարձել են գրոհայինների չորս օբյեկտներ։ Ավիահարվածներ հասցրած կործանիչները գտնվել են Թուրքիայի օդային տարածքում։ «Իսլամական պետությունն» այսօրվա դրությամբ համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից է

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 24– Sputnik. Թուրքիայի ռազմական ավիացիան առաջին անգամ հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դիրքերին։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը` հղում անելով թուրքական կառավարության ներկայացուցչին։

Հաղորդվում է, որ ՌՕՈՒ թիրախներ են դարձել գրոհայինների չորս օբյեկտներ։ Միաժամանակ, ավիահարվածներ հասցրած կործանիչները գտնվել են Թուրքիայի օդային տարածքում։

Հինգշաբթի Անկարայում տեղի է ունեցել ազգային անվտանգության հարցերով արտահերթ խորհրդակցություն` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլու նախագահությամբ։ Նիստում քննարկվել են  երկրում իրավիճակի կտրուկ սրացման հետևանքով Սուրուչում ահաբեկչությունից և Սիրիայի հետ սահմանին ԻՊ ահաբեկիչների հետ թուրքական բանակի ռազմական ընդհարումից հետո ստեղծված իրավիճակը։

«Իսլամական պետություն» ահաբեկչական կրոնական խմբավորումը, որը կապ ունի «Ալ Քայիդայի» հետ, սկզբում ստեղծվել և գործել է հիմնականում Սիրիայի տարածքում, որտեղ պատերազմել է կառավարական ուժերի դեմ և որտեղ ամենադաժան խմբավորումներից մեկի «համբավն» է ձեռք բերել: Մի քանի ամիս առաջ խմբավորումը կտրուկ ակտիվացրել է իր գործողություններն Իրաքում: Օգտվելով Բաղդադի իրականացրած քաղաքականությունից առաջացած իրաքցի սունիթների դժգոհությունից՝ «Իսլամական պետությունը» զանգվածային գրոհ է սկսել Իրաքի հյուսիսային և հյուսիս-արևմտյան գավառների վրա և մեծ տարածքներ է գրավել:

Գլխավոր թեմաներ