00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերլուծաբան. ԱՄՆ մտավախություն ունի, որ Կուբան ՌԴ–ին կփոխանցի Գուանտանամոյի կայանը

© ZUMA24.comСША и Куба
США и Куба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կուբան պնդում է, որ վերադարձնեն Գուանտանամոյի ռազմակայանը, ԱՄՆ–ի իշխանություններն ու զինվորականները չեն ցանկանում կուբացիներին տեղակայել այնտեղ` մտավախություն ունենալով, որ Ռուսաստանն այդպիսով կկարողանա սուզանավերի համար հիանալի օբյեկտ ունենալ Կարիբյան ծովում։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 24 – Sputnik. ԱՄՆ–ն չի ցանկանում Կուբային վերադարձնել Գուանտանամոյի ռազմակայանը` մտավախություն ունենալով, որ  Հավանան այդ օբյեկտը կտրամադրի ՌԴ–ին, հայտնել է կուբական և ամերիկա-կուբական  հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ջեյմի Սուչլիկին (Jaime Suchlicki)։
«Գուանտանամոյի հարցը (կայանի) ամենաբարդն է։ Կուբան պնդում է, որ վերադարձնեն Գուանտանամոյի ռազմակայանը, ԱՄՆ–ի իշխանություններն ու զինվորականները չեն ցանկանում կուբացիներին տեղակայել այնտեղ։ Մտավախություն կա, որ Կուբան կարող է կայանը փոխանցել իր դաշնակից ՌԴ–ին, ինչից հետո ռուսական սուզանավերը հրաշալի օբյեկտ կունենան Կարիբյան ծովում», – ասել է Սուչլիկին։ 

Երկուշաբթի պաշտոնապես վերականգնվել են ԱՄՆ–ի և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք ընդհատվել էին ավելի քան կես դար առաջ։ Նույն օրը Վաշինգտոնում և Հավանայում բացվել են դեսպանատները։

Կուբայի ԱԳՆ ղեկավար Բրունո Ռոդրիգեսը Վաշինգտոնում իր երկրի դեսպանատան բացման ժամանակ պահանջել է «վերադարձնել Գուանտանամոյում անօրինական կերպով զավթած տարածքը»։ Նա կարևորել է իր երկրի «ինքնիշխանությունը լիովին հարգելու» անհրաժեշտությունը։
Դրան ի պատասխան` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է, որ ամերիկյան իշխանությունը ներկա պահին մտադիր չէ վերանայել Կուբայում Գուանտանամոյի ամերիկյան ՌԾՈՒ կայանների համաձայնագիրը։

ԱՄՆ–ի և Կուբայի դիվանագիտական հարաբերություններն ընդհատվել էին ավելի քան 50 տարի առաջ «Ազատության կղզում» տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Բազմամյա առճակատման ավարտը հնարավոր է դարձել ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբամայի նոր քաղաքականության շնորհիվ։ Նա անցած տարվա դեկտեմբերին հայտարարել էր, որ ամերիկյան քաղաքականության ուղղվածությունն այդ ուղղությամբ սկզբունքային փոփոխություն կկրի, քանի որ նախկինն արդյունքներ չի տվել։

Կուբայի ղեկավարությունը` ի դեմս Ռաուլ Կաստրոյի, կողմ է հանդես եկել մերձեցման քաղաքականության ուղղությանն ու հավանություն է տվել «սառը պատերազմի» դարաշրջանից հրաժարվելու գաղափարին, իսկ այժմ մտադիր է հասնել նրան, որ Վաշինգտոնը լուծի հիմնական խնդիրը, այն է` չեղյալ հայտարարել տնտեսական պատժամիջոցները։ Քաղաքական երկխոսության վերականգնումը պետք է նպաստի դրան, սակայն վերջին խոսքը ԱՄՆ կոնգրեսինն է, որտեղ «Կաստրոյի ռեժիմի» բավական շատ հակառակորդներ կան։

Լրահոս
0