00:05 21 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Место крушения малайзийского Boeing 777

Հինգ երկրների ԱԳՆ ղեկավարները կոչ են արել Boeing–ի արդար հետաքննություն անցկացնել

© Sputnik/ Маша Росс
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
244 0 0

Ավստրալիայի, Նիդեռլանդների, Ուկրաինայի, Մալայզիայի և Բելգիայի արտգործնախարարները բաց նամակ են հրապարակել և նշել, որ հետաքննության թափանցիկության բարձր մակարդակն ու անկողմնակալությունը կարող է ապահովել միջազգային դատարանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ավստրալիայի, Նիդեռլանդների, Ուկրաինայի, Մալայզիայի և Բելգիայի ԱԳՆ ղեկավարները նամակ են հրապարակել, որն ուրբաթ տպագրել է Financial Times թերթը։ Նրանք համաշխարհային հանրությանը կոչ են արել, որ Ուկրաինայի արևելքում մալայզիական Boing–ի կործանման արդար հետաքննություն անցկացվի։ Հիշեցնենք, որ վթարի գետևանքով 298 մարդ էր զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԱԳՆ ղեկավարները հերթական անգամ նշել են, որ մալայզիական Boing–ի կործանման պատճառների վերջնական զեկույցը կհրապարակվի 2015 թվականի հոկտեմբերին։ Նրանք ընդգծել են, որ տարբեր երկրների քննչական խմբերի մասնակցությունը (ներառյալ`Ռուսաստանն ու ԱՄՆ–ն) դրական է ազդել Ուկրաինայի արևելքում մալայզիական Boing–ի կործանման հետաքննության ընթացքի վրա։

«Այժմ, երբ հայտնի է, որ անկախ հետաքննությունը կավարտվի ընթացիկ տարվա վերջում, մեր երկրները խնդրում են ՄԱԿ–ի ԱԽ–ին ձևավորել միջազգային դատարան, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն կործանման մեղավորները», – ասվում է նամակում։

Դատարանը կարող է ապահովել հետաքննության թափանցիկության բարձր մակարդակ, բոլոր կողմերի անկողմնակալ և պատասխանատու վերաբերմունք, ինչը ծայրահեղ կարևոր է բոլոր զոհերի ընտանիքների համար։

«Ժամանակը նույնպես շատ կարևոր է. արդարությունը գտնելու գործում հապաղել չի կարելի։ Երկար սպասված տեխնիկական և քրեական հաշվետվությունների արդյունքների հրապարակումից առաջ միջազգային դատավարություն անցկացնելով` մենք կապահովենք արդարության հաստատման հնարավորությունը», – ասվում է նամակում։

Հինգ երկրների արտաքին գործերի նախարարները նշել են, որ անհրաժեշտ է ոչ միայն անկողմնակալ հետաքննություն անցկացնել, այլև կանխել ապագայում նմանատիպ ողբերգությունները։

«Ավիափոխադրումների անվտանգությունը պարտադիր պայման է մեր բոլոր քաղաքացիների համար աշխարհում խաղաղություն հաստատելու և միջազգային հարաբերությունները զարգացնելու համար», – նշվում է նամակում։

Մալայզիան 2014 թվականի հուլիսին Ուկրաինայի Դոնեցկում ՄՆ17 ինքնաթիռի կործանումը հետաքննելու համար միջազգային դատարան ձևավորելու մասին բանաձևի նախագիծ էր ներկայացրել։ Նախաձեռնության հեղինակներն էին Մալայզիան (ինքնաթիռը պատկանում էր մալայզիական կազմակերպությանը), Ավստրալիան, Նիդեռլանդները (298 զոհերի մեծամասնությունը այդ երկրի քաղաքացիներ էին), Ուկրաինան և Բելգիան։

Ռուսաստանը դեմ էր այդ առաջարկին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ինքնաթիռի կործանումը քրեական հանցագործության հետևանք է, այլ ոչ թե միջազգային աշխարհին և անվտանգությանը սպառնացող վտանգ, ինչը ենթադրում է մալայզիական բանաձևի նախագիծը։ Նախարարի խոսքով` ՄԱԿ–ի ԱԽ–ն ինքնաթիռների կործանման դեպքում երբեք դատարաններ չի ձևավորել, և միայն հենց այդ միտքը (դատարան ձևավորելու) ապահովում է նրանց մեղավորությունը, որոնց Վաշինգտոնը պատասխանատու է համարում։

Գլխավոր թեմաներ