09:27 28 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Посол Ирана в Армении Мохаммад Реиси

Դեսպան. աշխարհն ընդունել է Իրանի միջուկային խաղաղ ծրագրի իրավունքը

© Sputnik/ Самвел Сепетчян
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
110 0 0

Իրանի միջուկային ծրագրի վիեննական բանակցությունների կարևորագույն արդյունքներից է Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները փուլառփուլ հանելու որոշումը, ասել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Միջազգային հանրությունն ընդունել է Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ նպատակով զարգացնելու իրավունքը, ուրբաթ լրագրողներին հայտնել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին։

Հուլիսի 14-ին Վիեննայում հաջողությամբ ավարտվել են երկարատև բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվում էր Իրանի ատոմային խնդիրը։ Ընդունվել է համատեղ գործողությունների ծրագիր, որը փուլառփուլ իրականացնելու դեպքում ամբողջությամբ կվերացվեն տնտեսական և ֆինանսական այն պատժամիջոցները, որոնք Իրանի համար սահմանել էին ՄԱԿ–ի ԱԽ–ն, ԱՄՆ–ն և Եվրամիությունը։

«Բանակցությունների ընթացքը բավականին բարդ էր, սակայն կողմերը կարողացան պայմանավորվածության հասնել։ Կարևորագույն արդյունքներից է այն, որ չեղյալ հայտարարվեցին Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Փաստորեն միջազգային հանրությունը գիտակցեց, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում, այդ պատճառով ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը համաձայնություն տվեց ուրանի հարստացման ծրագրին», – ասել է Ռեիսին։

Նրա խոսքով` Իրանն իր հերթին կատարել է բոլոր պարտավորությունները և պահպանել ատոմի խաղաղ զարգացման իրավունքը։

Ըստ թեմայի

Իրանագետ. Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել մեծ դժվարությամբ

Գլխավոր թեմաներ