23:13 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Греция

Մարդաս. Հունաստանի կառավարությունը երբեք չի քննարկել դրահմայի անցնելու հարցը

Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
11 0 0

Հունաստանի ֆինանսների առաջին փոխնախարար Դիմիտրիս Մարդասը նշել է, որ ազգային արժույթ կիրառելը խնդրի լուծում չէր դառնա, նա կոչ է արել դրահմայի կողմնակիցներին գիտակցել այդպիսի ընտրության գինը։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 27– Sputnik. Հունաստանի կառավարությունը երբեք չի քննարկել  և չի մշակել վճարման զուգահեռ համակարգ ներմուծելու և դրահմայի անցնելու ծրագրերը, հայտարարել է Հունաստանի ֆինանսների առաջին փոխնախարար Դիմիտրիս Մարդասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։


«Կառավարական քաղաքականության մակարդակում երբեք նման բան չի քննարկվել»,– հայտարարել է Մարդասը Mega հեռուստաընկերությանը` մեկնաբանելով «Կատիմերինի» թերթի հրապարակումը, որում նշվել է, թե ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսն իբր «գաղտնի ծրագիր» է ունեցել։

Հրապարակման համաձայն, Վարուֆակիսը հունական բանկերը փակելու դեպքում պատրաստել է վճարման զուգահեռ համակարգի ներմուծում, որը կապված կլիներ հարկատուների անհատական համարների հետ։ Դրա համար նա իբր պատրաստվել է կոտրել պետական եկամուտների գլխավոր քարտուղարության կայքը, գրել է «Կատիմերինին»։

Հրատարակության տվյալներով` Հունաստանի ֆինանսների նախարարության բոլոր տվյալների բազաները և ծրագրային ապահովումը վերահսկում են վարկատուները, և ֆինանսների նախարարը դրանց հետ կապ չունի։

Գանձապետարանը «Վարուֆակասի» որևէ «գաղտնի ծրագրի մասին» չի իմացել, հայտարարել է Մարդասը, ով ֆինանսների նախարարությունում պատասխանատու է բյուջեի կատարման համար։ «Մենք նման հարց երբեք չենք քննարկել։ Այդ ծրագիրը լավ վեպ է հիշեցնում»,– ասել է փոխնախարարը։

Մարդասը նաև ասել է, որ ազգային արժույթի ներմուծումը չի կարող խնդրի լուծում լինել և կոչ է արել դրահմայի կողմնակիցներին գիտակցել նման ընտրության արժեքը։

Վարուֆակիսը հումորով է արձագանքել «Կատիմերինիի» հրապարակմանը։ «Այսպես, ես պատրաստվել եմ «կոտրել» Հունաստանի քաղաքացիների հարկատուների նույնականացման համա՞րը։ Ես տպավորված եմ նրանց երևակայությամբ, ովքեր նման զրպարտանք են տարածում իմ մասին»,– Twitter–ում գրել է Վարուֆակիսը։

Գլխավոր թեմաներ