23:13 28 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Таможенный пункт на российско-украинской границе

Զինծառայողը ուկրաինական հսկիչ անցակետից կրակել է լուսանկարվող ռուսների վրա

© Sputnik/ Валерий Морев
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
5 0 0

Դեպքը տեղի է ունեցել արհեստական ջրամբարում, որը գտնվում է ռուսական տարածքում` Ռոստովի մարզի Միլերովյան շրջանի Նովոռուսկի գյուղում։ Տեղի բնակիչներից մեկը վնասվածք է ստացել կրծքի շրջանում

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 27– Sputnik. Ուկրաինական «Կրասնայա Տալովկա» անցակետում գտնվող զինծառայողը կրակ է արձակել Ռուսաստանի քաղաքացիների վրա, ովքեր որոշել էին լուսանկարվել հսկիչ անցակետի ֆոնին։ Տղամարդկանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Ռուսաստանի ԱԴԾ սահմանամերձ վարչության` Ռոստովի մարզի գծով ներկայացուցիչ Նիկոլայ Սինիցինը։

Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ «Վոլոշինո» անցակետի սահմանապահ ջոկատին մոտեցել է ավտոմեքենա, որում երեք տեղի բնակիչներ են եղել։ Նրանք դիմել են օգնության։

Ուղևորներից մեկի մոտ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է եղել։

Ուղեկիցները պատմել են, որ հանգստանալիս են եղել Ռոստովի մարզի Միլերովյան շրջանի Նովոռուսկի գյուղի տարածքում գտնվող արհեստական ջրամբարում և որոշել են լուսանկարվել «Կրասնայա Տալովկա» հսկիչ անցակետի ֆոնին։

«ՀԱԿ–ում գտնվող զինծառայողը բղավել է «կանգնի՛ր» և կրակ է արձակել նրանց ուղղությամբ, որի արդյունքում «սելֆիի սիրահարներից» մեկը վնասվածք է ստացել»,– ասել է զրուցակիցը։

Մարդիկ փախել են, ավտոմեքենա կանգնեցրել և խնդրել վարորդին, որ իրենց տեղափոխի հիվանդանոց։ Ներկա պահին տուժածը հիվանդանոցում է, պատահարի փաստի առնչությամբ ստուգում է անցկացվում։

Գլխավոր թեմաներ