18:54 26 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Ситуация в Сирии

ԶԼՄ. Թուրքիայի գլխավոր շտաբն արձակուրդից հետ է կանչել զինվորականներին

© Sputnik/ Андрей Стенин
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Արձակուրդից հետ կանչելու մասին հրամանը վերաբերում է նաև Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումների անձնակազմին, որոնք ընդգրկված են երկրի այլ շրջաններում ահաբեկչության դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 27– Sputnik. Թուրքիայի գլխավոր շտաբը արձակուրդից հետ է  կանչել երկրի հարավ–արևելքում տեղակայված  2–րդ և 3–րդ դաշտային բանակների հրամանատարական կազմին։ Պատճառը սիրիական սահմանին տիրող իրավիճակի սրացումն է, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Hurriyet թերթին։

Ռազմական աղբյուրների համաձայն, չեղյալ են հայտարարվել երկրի հարավ–արևելքում ծառայություն անցնող զինվորականների բոլոր հերթական արձակուրդները։ Արձակուրդներից հետ կանչելու մասին հրամանը վերաբերում է նաև Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումների անձնակազմին, որոնք երկրի այլ շրջաններում նույնպես ընդգրկված են ահաբեկչության դեմ պայքարում։

Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է Սիրիային սահմանակից Սուրուչում «Իսլամական պետության» կազմակերպած ահաբեկչությունից և հարավ–արևելյան նահանգներում ոստիկանների սպանություններից հետո, որոնց պատասխանատվությունը վերցրել է երկրում արգելված Քրդստանի աշխատանքային կուսակցությունը (ՔԱԿ)։

Թուրքիայի զինված ուժերն ուրբաթ հարձակվել են «Իսլամական պետություն» խմբավորման` Սիրիայի հյուսիսում գտնվող դիրքերի և Իրաքի հյուսիսում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության օբյեկտների վրա։ Գրոհները կազմակերպվել են Թուրքիայի սահմանակից տարածքից։ Գրոհներն իրականացրել են F-16 կործանիչները, տանկերն ու հրետանին։

Ըստ թեմայի

Արաբագետ. Թուրքիան ԻՊ–ի դեմ լայնածավալ գործողություններ չի ծավալի

Գլխավոր թեմաներ