23:12 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Международный аэропорт Лос-Анджелеса. США

Իրանը պատրաստ է վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունն ԱՄՆ–ի հետ

© Sputnik/ Наталья Селиверстова
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
152 0 0

Իրանական ավիացիոն պարկը համալրված է անդրատլանտյան ինքնաթիռներով, որոնք կարող են թռչել դեպի ԱՄՆ առանց լրացուցիչ վայրէջքի, նշել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարը։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի–Sputnik. Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մուհամադ Խադա Քարմին երեքշաբթի հայտարարել է, որ երկիրը, միջազգային պատժամիջոցների չեղարկման լույսի ներքո, պատրաստ է վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը ԱՄՆ–ի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Իրանական ավիացիոն պարկը համալրված է անդրատլանտյան ինքնաթիռներով, որոնք կարող են թռչել դեպի ԱՄՆ առանց լրացուցիչ վայրէջքի», – Խադա Քարմիի խոսքերը մեջբերում է Press TV իրանական հեռուստաալիքը։

Նրա խոսքով` ուղիղ չվերթեր վերսկսելու համար հարկավոր է ստանալ «դիվանագիտական թույլտվություն» նմանատիպ մարմիններից` պարզաբանելով, որ նման թույլտվություն ստանալուց հետո «Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը կսկսի իրականացնել թռիչքների վերսկսման համար անհրաժեշտ մնացած ընթացակարգերը»։

Խադա Քարմին ավելացրել է, որ պատժամիջոցների չեղարկման կապակցությամբ տարբեր երկրների ավիաարտադրողներ արդեն առաջարկել են Իրանին համագործակցություն հաստատել։

«Այդ առաջարկները ներառում են Իրանին ինքնաթիռների, ինչպես նաև օդանավակայանների համար նախատեսված սարքավորումների վաճառք։ Դրանք ներկայացվել են համապատասխան մարմինները և արդեն ուսումնասիրվում են», – ասել է նա։

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» հուլիսի 14–ին եկան պատմական համաձայնության, որը վերաբերում է իրանական ատոմի երկարատև խնդրի կարգավորմանը։ Բարդագույն բանակցություններն ավարտվեցին գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի իրականացման արդյունքում ՄԱԿ ԱԽ–ն, ԱՄՆ–ն և Եվրամիությունն ամբողջովին կհանեն Իրանի նկատմամբ ավելի վաղ ներդրված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։

Գլխավոր թեմաներ