18:01 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Ливневые дожди в Индии

ԶԼՄ. 11 մարդ է զոհվել Հնդկաստանի արևմուտքում տեղացած սելավների հետևանքով

© rian.com.ua
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
8 0 0

ԶԼՄ–ների տվյալներով, չորս մարդ է զոհվել, երբ Բանասկանթխա շրջանում անձրևաջրի առատ հոսքից ջիպը քշել–տարել է։ Եվս երեք մարդ է զոհվել, երբ իրենց մեքենայի վրա ծառ է ընկել Ռաջկոտ շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. 11 մարդ է զոհվել Հնդկաստանի արևմուտքի Գուջարաթ նահանգում տեղացած սելավների հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սինհուա գործակալությանը։

Սելավային անձրևներ են տեղում երկուշաբթի օրվանից։ Հիդրոմեդ  ծառայությունը զգուշացնում է ձկնորսներին, որ վտանգավոր է ծով դուրս գալը։

Տարերային աղետի հետևանքների վերացման վարչությունը և Ահմադաբադ քաղաքի ոստիկանությունը հայտնել են, որ տարերքի զոհ է դարձել 11 մարդ։

Գործակալությունը նշում է, որ ոչ պակաս քան չորս մարդ է զոհվել, երբ  Բանասկանթխա շրջանում անձրևաջրի առատ հոսքից ջիպը քշել–տարել է։ Եվս երեք մարդ է զոհվել, երբ իրենց մեքենայի վրա ծառ է ընկել Ռաջկոտ շրջանում։

Գլխավոր թեմաներ