18:58 26 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Иран

ԶԼՄ. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը 12 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Թեհրան

© Sputnik/
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
12 0 0

Այցի ընթացքում Ֆաբիուսի մոտ նախատեսված են հանդիպումներ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի, Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և այլոց հետ

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 29– Sputnik. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը չորեքշաբթի մեկօրյա այցով ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան,հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով IRNA գործակալությանը։

Այցի ընթացքում Ֆաբիուսի մոտ նախատեսված են հանդիպումներ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի, Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմատզադեի, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար, Իրանի փոխնախագահ Մասումե Էբթեքարի հետ

Ժամանելով Թեհրան` Ֆաբիուսը հայտարարել է, որ սեպտեմբերին Իրան կայցելի տնտեսական պատվիրակություն Ֆրանսիայից, ինչպես նաև մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ։

Այդ այցելությունը դարձել է վերջին 12 տարվա ընթացքում ֆրանսիական դիվանագիտության ղեկավարի առաջին ուղևորությունն Իրան։

Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» հուլիսի 14–ին հասել են իրանական ատոմային երկարամյա խնդրի կարգավորմանը։ Բարդագույն բանակցություններն ավարտվել են գործողությունների համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումն ամբողջովին կհանի Իրանի վրայից ՄԱԿ ԱԽ–ի, ԱՄՆ և Եվրամիության` ավելի վաղ սահմանած տնտեսական պատժամիջոցները։

Գլխավոր թեմաներ