00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Boeing-ի կործանման վերաբերյալ դատարան ձևավորելու բանաձևի նախագիծը ՄԱԿ–ի ԱԽ–ի քվեարկությանն է դրվում

© Sputnik / Дмитрий Астахов / Անցնել մեդիապահոցСаммит государств – членов Совета Безопасности ООН по ядерному разоружению и нераспространению
Саммит государств – членов Совета Безопасности ООН по ядерному разоружению и нераспространению - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայում գրանցված ավիավթարը միջազգային խաղաղության սպառնալիք է հանդիսանում։ Առաջարկվում է միջազգային դատարան ստեղծել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի նիստ կհրավիրի Ուկրաինայում մալայզիական Boeing–ի վթարման գործով միջազգային դատարանի ստեղծման հարցով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։


Մալայզիայի առաջարկած բանաձևի նախագծի շուրջ քվեարկությունը, ինչպես և ակնկալվում էր, կկայանա ժամը 15։00–ին (Մոսկվայի ժամանակով` 22.00)։ Սակայն դեռ երկուշաբթի ՄԱԿ–ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ասել էր, որ բանաձևը չի ընդունվի։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՄԱԿ–ին առընթեր Նոր Զելանդիայի` հուլիսին ԱԽ–ում նախագահող առաքելության մամուլի քարտուղար Նիկոլա Գարվին, Ուկրաինայի արևելքում մալայզիական Boeing–ի կործանման վերաբերյալ բանաձևի նախագիծը պատրաստ է քվեարկության։ Այն, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, կկայանա չորեքշաբթի։

Նախօրեին Նյու Յորք են ժամանել չորս երկրների (Մալայզիայի պատվիրակությունը չորեքշաբթի կգլխավորի տրանսպորտի նախարարը) ԱԳՆ ղեկավարները փաստաթղթի շուրջ խորհրդատվությունների, իսկ ավելի հստակ` այն անցկացնելու համար։


Բանաձևի նախագիծը հուլիսի 14–ին ներկայացրել է Մալայզիայի պատվիրակությունն ավիավթարի քննության խմբում ընդգրկված երկրների (Ավստրալիա, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Բելգիա և Ուկրաինա) անունից։ Փաստաթուղթը ուղևորատար օդանավի վթարը ճանաչում է միջազգային խաղաղության սպառնալիք և առաջարկում միջազգային դատարան ստեղծել մեղավորներին ՄԱԿ–ի Կանոնադրության 7–րդ գլխի համաձայն պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Ծանոթանալով առաջարկված փաստաթղթի հետ` Ռուսաստանը դրանում կոշտ մոտեցումներ և միջազգային հարաբերությունների առճակատման ևս մեկ օջախ ստեղծելու փորձ է տեսել։ Ռուսական պատվիրակությունը ներկայացրել է այլընտրանքային բանաձևի նախագիծ` առաջարկելով ընդունել միջանկյալ բանաձև, քանի դեռ չի ավարտվել ավիավթարի պատճառների քննությունը։

Այսօրվա դրությամբ քննությունը բաղկացած է երկու մասից։ Նախևառաջ, Ավստրալիայի, Նիդեռլանդների, Մալայզիայի, Բելգիայի և Ուկրաինայի փորձագետների հատուկ քննչական խումբը կատարում է տեխնիկական հետաքննություն, որի նախնական արդյունքները ներկայացվել են մի քանի ամիս առաջ։ Ռուս փորձագետները, Վիտալի Չուրկինի խոսքով, գործընթացին ներգրավվում են միայն առանձին հարցերով, նրանց հետ «առանձին տեղեկություն են քննարկում»։

Երկրորդ` այդ նույն հինգ երկրների ներկայացուցիչները քրեական հետաքննություն են անցկացնում։ «Նրանք համաձայնագիր ունեն այն մասին, որ փոխադարձ համաձայնությամբ կհրապարակեն այս կամ այն տեղեկությունը, բայց, որքան ինձ է հայտնի, մինչ օրս քրեական հետաքննության վերաբերյալ որևէ տեղեկություն այդպես էլ չի հրապարակվել»,– ասել է ՄԱԿ–ին առընթեր ՌԴ ներկայացուցիչը։

Ռուսաստանը, ըստ նրա, հարցեր ունի տեխնիկական, ինչպես նաև քրեական
քննության ամբողջականության և ճիշտ անցկացման վերաբերյալ, որի վերաբերյալ ոչինչ հայտնի չէ։ Դիվանագետը նշել է, որ միջազգային դատարան ստեղծելու դեպքում փաստաթղթերը նրան կփոխանցվեն «միանգամից այդ փակ գաղտնի քրեական հետաքննությունից», որոնց հիման վրա դատարանը կարող է մեղադրանքներ ներկայացնել։

«Այսինքն` ցանկանում են, որ միջազգային հանրությունը, այդ թվում` Ռուսաստանը, «պարկում այդքան մեծ սև կատու» գտնեն։ Դա պարզապես անխոհեմ կլինի։ Եվ ընդ որում, ինչպես ինձ է թվում, դա շատերի համար շատ ռիսկային խաղ է»,– ասել է Չուրկինը։

Նա հանդիպումներ է անցկացրել հինգ երկրների դեսպանների հետ ավիավթարի քննության վերաբերյալ։ Ըստ նրա, ռուսական նախագծի որոշ տարրեր հաշվի են առել, բայց նախնական փաստաթղթի էության վրա դա չի ազդել։

«Այսինքն` այն առաջվա պես խոսում է միջազգային քրեական դատարան ստեղծելու մասին»,– երկուշաբթի լրագրողներին է ասել Չուրկինը։ Այսպիսով, ըստ նրա, եթե բանաձևի նախագիծը դրվի քննարկության, ապա Ռուսաստանը դեմ է քվեարկելու։

Նյու Յորք կատարած այցի նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը «Գլավկոմ» ինտերնետ–պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ չի բացառում «խառը դատարանի» ստեղծումը Դոնբասում մալայզիական օդանավի կործանման գործով, եթե Ռուսաստանը խոչընդոտի ՄԱԿ–ի ԱԽ–ի`  միջազգային դատարան ստեղծելու նախաձեռնությանը։ 

Մալայզիական ավիաընկերության Ամստերդամ–Կուալա Լումպուր չվերթի Boeing 777 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել հուլիսի 17–ին Դոնեցկի մարզում։ Ինքնաթիռում եղած բոլոր 298 ուղևորները մահացել էին։ Կիևը վթարի համար մեղադրել էր աշխարհազորայիններին, բայց նրանք հայտարարել են, որ չունեն այնպիսի միջոցներ, որոնցով կկարողանային ոչնչացնել օդանավն այդպիսի բարձրության վրա։ Նիդեռլանդների անվտանգության խորհրդի` վթարի պատճառների վերաբերյալ վերջնական զեկույցը հրապարակվել է 2015 թվականի հոկտեմբերի առաջին կեսին։-0-

Լրահոս
0