15:07 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Армянской бизнесмен Левон Айрапетян

«Բաշնավթի» գործի մասնակից Հայրապետյանին դատարանը թողել է տնային կալանքի տակ

© Flickr/
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
3 0 0

«Բաշնավթի» գործի մասնակից Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15–ը, հայտարարել է Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 30– Sputnik. Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել «Բաշնավթի» գործի մասնակից Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարացնելը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են դատարանի մամուլի ծառայությունից։

Այսպիսով, դատարանը մերժել է պաշտպանության բողոքը։ Մեղադրյալը տնային կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15–ը։

Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմային» «Բաշնավթի» վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Հուլիսի 15-ի երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ:

Քննության տվյալներով` Հայրապետյանի երկքաղաքացիություն ունի և անշարժ գույք արտասահմանում, մասնավորապես, վերջին ժամանակները նա ապրել է Մոնակոյում։ Այդ փաստով էլ քննությունը հիմնավորել է քննչական մեկուսարանում նրա պահելու անհրաժեշտությունը։ Հոկտեմբերի սկզբին գործարարին տեղափոխել են տնային կալանքի տակ։ Հայրապետյանի փաստաբանը նախկինում հայտարարել է, որ իր պաշտպանյալի առողջությունը վատացել է և խնդրել  ազատ արձակել նրան։

«Բաշնավթի» վաճառքի մասին քրեական գործի ավելի բարձրաստիճան մասնակից է  ԱՖԿ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկոն` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը, սակայն արդյունքում նրան ազատ են արձակել ներկայանալու պարտավորության դիմաց։

Գլխավոր թեմաներ