12:31 21 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Запрет на курение в общественных местах вводится с 1 июня

Պետդուման առաջարկում է ծխողների համար սրճարան ստեղծել

© Sputnik/ Павел Лисицын
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Ռեստորանների և սրճարանների այցելուները կարող են ծխելու հնարավորություն ունենալ «ծխողների համար ակումբ» հատուկ կարգավիճակ ունեցող ակումբներում

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ռեստորանների և սրճարանների այցելուներին կարող են վերադարձնել փակ տարածքում ծխելու հնարավորությունը, բայց դրա համար սրճարանը պետք է ստանա ծխողների համար ակումբի հատուկ կարգավիճակ։ Այդ մասին պատմել է ՌԴ Պետական դումայի առողջության պահպանման կոմիտեի նախագահ Սերգեյ Կալաշնիկովը, գրում է gazeta.ru-ն` հղում անելով М24–ին։

Նրա խոսքով, «հակածխախոտային» օրենքի համապատասխան լրացումները կարող են Պետդումա ուղղել արդեն սեպտեմբերին։ Պատգամավորը նշել է, որ քաղաքացիները կարող են հատուկ գրանցվել որպես ակումբի անդամ, ակումբի համար տարածք վարձակալել։ Կալաշնիկովը հայտնել է, որ «վատ բան չի տեսնում, որ մարդիկ հավաքվեն և ծխեն առանձին տարածքում»։

«Սրճարաններում ծխողների գլխավոր խնդիրը շրջապատողներին վնաս հասցնելն է, առանձին ակումբներում շրջապատողների համար վնաս չկա, քանի որ այնտեղ ծխող չկա»,– հայտնել է պատգամավորը։ Կալաշնիկովը նշել է նաև, որ նմանատիպ ակումբների ստեղծումը միջազգային փորձ է, որը տարածված է արևմտյան երկրներում, որտեղ հանրային վայրերում ծխելը խստիվ արգելվում է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում կբացեն 200 «կանգնած» սրճարաններ, որտեղ կարելի է ծխել։

Հունիսի 1–ին ուժի մեջ է մտել հակածխախոտային օրենքը։ Նոր կանոններով, ծխելն արգելվում է ցանկացած հասարակական վայրում և հանրային սննդի կետերից ոչ պակաս քան 15 մ հեռավորության վրա։

Գլխավոր թեմաներ