10:24 22 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Восход Луны над планетой Земля

Երկրի բնակիչները հուլիսի 31–ին կտեսնեն «կապույտ Լուսին»

© Sputnik/
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
3163 0 0

«Կապույտ Լուսին» եզրույթը ենթադրում է մեկ ամսում երկրորդ լիալուսին։ Սովորաբար տարվա ընթացքում լինում է 12 լիալուսին` ամսական մեկ հատ։ Բայց 2,7 տարին մեկ անգամ առաջանում է հազվադեպ «կապույտ» 13–րդ լիալուսին

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 31– Sputnik. Երկրի բնակիչները հուլիսի 31–ին կդառնան հազվադեպ երևույթի` «կապույտ Լուսնի» ականատես։ Վերջին անգամ նման երևույթ տեղի է ունեցել 2012թ.–ին, հաջորդը կլինի 2018թ.–ին, հաղորդում է National Geographic Ռուսաստանը։

Ինչպես գրում է աղբյուրը, չնայած անվանումին` Լուսինն իրականում չի փոխի իր գույնը։ Երևույթն անվանումը ստացել է դրա հազվադեպության պատճառով. Անգլերենում «Once in a blue moon» արտահայտությունը իդիոմ է և կիրառվում է «այնքան հազվադեպ, որ չես էլ հիշի` երբ» նշանակությամբ։ Երկրի բնական արբանյակի կապույտ գունավորումը բացատրվում է օպտիկական էֆեկտով։

«Կապույտ Լուսին» տերմինի տակ գիտնականները հասկանում են մեկ ամսում երկրորդ լիալուսինը։ Սովորաբար տարվա ընթացքում լինում է 12 լիալուսին` ամսական մեկ հատ։ Բայց 2,7 տարին մեկ անգամ առաջանում է հազվադեպ` «կապույտ» 13–րդ լիալուսին։ Միաժամանակ դա միշտ չէ, որ կարելի է տեսնել ամենուրեք։ Օրինակ, 2010թ.–ի մարտի 30–ին «կապույտ Լուսինը» հասանելի էր միայն UTC+07–ից արևելք ժամային գոտիներում։

Հուլիսի 31–ին Լուսնի կապույտ գունավորումը կտեսնեն Երկրի բոլոր բնակիչները, իսկ 2018թ.–ի հունվարի 31–ին դա կտեսնեն միայն UTC+11–ից արևելք ժամային գոտիների բնակիչները։ Նրանց համար, ովքեր ապրում են UTC+12–ից արևմուտք, «կապույտ Լուսնի» հետ հանդիպման հերթական ամսաթիվը կդառնա մարտի 31–ը, իսկ 2020թ.–ին Երկրի տարբեր անկյուններում այդ իրադարձությունը տեղի կունենա հոկտեմբերի 31–ին և դեկտեմբերի 31–ին։

«Կապույտ Լուսնի» հայտնվելն անհնար է կանխատեսել։ Օպտիկական էֆեկտը պայմանավորված է նրանով, որ կապույտ գույնին և նրա երանգներին համապատասխանող լույսն ալիքներով տարածվում է ոչ միայն օդի մոլեկուլներում, այլ նաև փոշու մասնիկներում։ Դրա պատճառ կարող են լինել խոշոր հրդեհները, հրաբուխների ժայթքումը և նման պատահարները։

«Օրինակ` կանադական Ալբերտա նահանգում 1950թ.–ի աշնանը խիտ ծուխը փտող տորֆի ճահիճներից տարածվել է երկրի հարավում և արևելքում։ Դրա շնորհիվ Լուսինը և նույնիսկ Արևը ձեռք են բերել բաց մանուշակագույն և կապույտ երանգներ»,– նշում է աղբյուրը։

Գլխավոր թեմաներ