10:14 27 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Парад планет с участием Солнца и Венеры

Այսօր տեղի կունենա Վեներա և Յուպիտեր մոլորակների «միացումը»

© Sputnik/ Виталий Аньков
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
330 0 0

Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 31– Sputnik. Հուլիսի 31-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ, հաղորդում է Հայկական աստղագիտական ընկերությունը:

Այս անգամ իրար մոտ կդիտվեն երկնքի ամենապայծառ մոլորակը՝ Վեներան և երկրորդ պայծառ մոլորակը՝ Յուպիտերը: Քանի որ երկու մոլորակներն էլ բավականաչափ պայծառ են, այս երևույթը լավ երևում է նաև անզեն աչքով։ Ցանկալի է միացումը դիտել բարձր վայրերից, օրինակ քաղաքում` բարձր հարկերից: Անհրաժեշտ է վաղ առավոտյան` մինչև արևածագը, դիտել երկնքի արևելյան հատվածը: Մոլորակների միջև անկյունային հեռավորությունը մոտավորապես հավասար է մարդու ճկույթի հաստությանը բազկի հեռավորության վրա:

Իհարկե, իրականում Վեներան և Յուպիտերը հսկայական հեռավորության վրա են միմյանցից: Պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում Վեներայի նվազագույն հեռավորությունը Երկրից կարող է լինել 39 միլիոն կմ կամ 0.26 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Յուպիտերը միջինում Երկրից հեռու է 588 միլիոն կմ կամ 3.92 աստղագիտական միավոր:

Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Հուլիսի 31-ին մոլորակային միացման անկյունային հեռավորությունը կազմում է 6°26': Վեներայի և Յուպիտերի հաջորդ խոշոր միացումը կլինի 2015թ․ հոկտեմբերի 26-ին։ Առավել հազվագյուտ են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ):

Գլխավոր թեմաներ