00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանն իր մտահոգության միակ պատճառը համարում է իսլամը

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցРабочий визит В.Путина вТурцию
Рабочий визит В.Путина вТурцию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահ Էրդողանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը մեղադրել է իսլամը վարկաբեկելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանն Ինդոնեզիա կատարած այցի ժամանակ հայտնել է, որ իր միակ մտահոգությունն իսլամն է։ Նա «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը մեղադրել է կրոնը վարկաբեկելու մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք միայն մի մտահոգություն ունենք։ Այն է` իսլամը, իսլամն ու կրկին անգամ իսլամը։ Այդ պատճառով մեզ համար անհնար է ընդունել այն, ինչը ստվեր է գցում իսլամի վրա։ ԻՊ–ն վնաս է հասցնում միայն, այդ կազմակերպության գործունեությունն անհամատեղելի է իսլամի հետ։ Մենք բոլորս պետք է վճռականություն ցուցաբերենք ահաբեկչությունը ժխտելու և դրա դեմ պայքարելու հարցում` անկախ դրա հիմքերից», – Hurriyet թերթը ներկայացնում է Էրդողանի խոսքը։

Թուրք առաջնորդը հերքել է իր քաղաքական հակառակորդների մեղադրանքները և հայտարարել, որ «Թուրքիան երբեք չի ներգրավվել այդ գործընթացում»։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան ավելի քան 6 մլրդ դոլար է ծախսել Սիրիայի փախստականներին ընդունելու համար։ Նա քննադատել է արևմուտքին փախստականներին աջակցելու հարցում մասնակցություն չունենալու համար։

«Նրանք (եվրոպական երկրները – խմբ.) փախստականներին Էգեյան և Միջերկրական ծովերում խորտակվելու հնարավորություն են տալիս միայն», – ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է հուլիսի 20-ից Սիրիային սահմանակից Սուրուչում ԻՊ–ի կազմակերպած ահաբեկությունից և հարավ–արևելքում ոստիկանների սպանություններից հետո, որոնց պատասխանատվությունն իր վրա է վերցրել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։

Թուրքիայի զինված ուժերը գրոհել են ԻՊ–ի դիրքերը Սիրիայի հյուսիսում և ՔԱԿ–ի դիրքերը` Իրաքի հյուսիսում։ Հարվածները հասցվել են F-16 կործանիչներից, ինչպես նաև Թուրքիայի սահմանակից տարածքում տեղակայված տանկերից և հրետանուց։ Ի պատասխան դրան ՔԱԿ–ն իր կայքում հայտնել է, որ Անկարայի հետ հաշտությունը «կորցրել է իմաստը»։

Լրահոս
0