17:57 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Заседание контактной группы по Украине в Минске

ԴԺՀ. բուֆերային գոտին վերահսկելու առաջարկից Կիևի հրաժարվելը հանգեցնում է համաձայնագրերի ձախողման

© Sputnik/ Виктор Толочко
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
3 0 0

ԴԺՀ–ի կարծիքով` բուֆերային գոտին պետք է վերահսկեն ԵԱՀԿ–ի ներկայացուցիչները, ինչպես նաև Վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնը, որում ներառվում են և′ Ուկրաինայի, և′ Ռուսաստանի, ինչպես նաև ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի ներկայացուցիչները, հայտարարել է Մինսկում ԴԺՀ–ի լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի– Sputnik. Բուֆերային գոտին ԴԺՀ–ի ներկայացուցիչների հետ համատեղ վերահսկելու առաջարկից Կիևի հրաժարվելը կարելի է որակել պայմանավորվածությունների ձախողման փորձ, լրագրողներին ասել է Մինսկում ԴԺՀ–ի լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ուկրաինական կողմը չի համաձայնվել եռակողմ կոնտակտային խմբի շրջանակում ընթացող բանակցային գործընթացի մասնակիցների առաջարկի հետ, որը վերաբերում է Ուկրաինայի միլիցիայի ստորաբաժանումների և ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչների կողմից Դոնեցկի մարզում գտնվող Շիրոկինո գյուղի հնարավոր վերահսկմանը։

«Մենք կանոնավոր կերպով լսում ենք նման հայտարարություններ։ Հակասություններ, որոնց կփորձի կառչել Ուկրաինան` բացարձակապես ոչինչ չանելու համար։ Սա նմանատիպ իրավիճակ է։ Մեր կարծիքով` բուֆերային գոտին պետք է վերահսկեն ԵԱՀԿ–ի ներկայացուցիչները, ինչպես նաև Վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնը, որում ներառվում են և′ Ուկրաինայի, և′ Ռուսաստանի, ինչպես նաև ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի ներկայացուցիչները», – ասել է Պուշիլինը` մեկնաբանելով ԴԺՀ–ի ներկայացուցիչների հետ Շիրոկինո շրջանը համատեղ վերահսկելու առաջարկից Կիևի հրաժարվելու հարցը։

Շիրոկինո գյուղում ապառազմականացում է նախատեսվում, նախօրեին ուկրաինացի զինվորականները մանրամասներ են ներկայացրել գյուղում ապառազմականացված գոտու ստեղծման մասին, այնտեղ կպահպանվի ուկրաինական զինվորական ներկայություն, սակայն կհանվի ծանր տեխնիկան։

Գլխավոր թեմաներ