00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մերձավոր Արևելքի որևէ էթնիկ փոքրամասնություն չունի անվտանգության երաշխիքներ. արևելագետ

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցБоевики ИГИЛ в плену у сирийских спецслужб
Боевики ИГИЛ в плену у сирийских спецслужб - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մերձավոր Արևելքի էթնոդավանական և կրոնադավանական այն փոքրամասնությունները, որոնց «Իսլամական պետություն»-ը համարում է անհավատներ, ենթարկվում են տարաբնույթ բռնություների և հալածանքների

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի –Sputnik. «Իսլամական պետության»  ստեղծումը, դրա առաջխաղացումը, Իրաքում տարածքներ գրավելը շատ ծանր հարված հասցրեց հատկապես Իրաքի եզդիներին, որոնք տեղահանվեցին և ենթարկվեցին ցեղասպանության: Ինչպես «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծում է արևելագետ Արաքս Փաշայանը, եզդի կանանցից շատերը գերեվարվել են, ստրկացվել: «Կոնկրետ տվյալներ շատ դժվար է բերել, քանի որ նրանք էլ, հազիվ թե, ունենան ճշգրիտ տվյալնել»,-նշում է բանախոսը:

Իրավիճակը տարածաշրջանում խիստ անկայուն է, լարված ու բարդ: Արևելագետը ցավով նկատում է, որ Մերձավոր Արևելքի էթնոդավանական և կրոնադավանական այն փոքրամասնությունները, որոնց «Իսլամական պետություն»-ը  համարում է անհավատներ, ենթարկվում են  տարաբնույթ բռնություների և հալածանքների: «Քանի դեռ Մերձավոր Արևելքն այս ճգնաժամի մեջ է, բնականաբար, որևէ էթնիկ, դավանական փոքրամասնություն չունի անվտանգության երաշխիքներ և չկան միջազգային երաշխավորներ, որ օգնեն այս փոքրամասնություններին: Նույնը կատարվում է նաև այլ փոքրամասնությունների հետ: Մերձավոր Արևելքի հայ համայնքները ևս հայտնվել են ծանր իրավիճակում»,-ահազանգում  է փորձագետը:

«Իսլամական պետության»  խմբավորումը դաժանորեն է վերաբերվում տարբեր ազգային  փոքրամասնություններին, սակայն առանձնահատուկ դաժան է եզդիների նկատմամբ: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Արաքս Փաշյանն ընդգծում է՝ իսլամիստները եզդիների համարում են անհավատներ, հեթանոսներ: «և ըստ ղուրանի, եթե գերեվարում են եզդիներին, ապա պետք է ստիպեն նրանց կրոնափոխ լինել: Այն փոքրամասնությունները, որոնք հրաժարվում են հարկեր վճարելուց,  համարվում են թշնամի և նրանց հետ կարելի է վարվել ցանկացած կերպ: Իսկ եզդիների պարագայում, նույնիսկ, եթե նրանք հարկեր վճարեն, միևնույն է, համարվում են անհավատներ և պետք է կամ սպանվեն, կամ իսլամ ընդունեն»,-ընդգծում է բանախոսը:

«Իսլամական պետություն» —ն առաջնորդվում է վաղ միջնադարյան իսլամական սկզբունքներով, այն փորձում է վերակենդանացնել իսլամական այն դրույթները, որոնցով առաջնորդվել են իրենց նախահայրերը: Արևելագետը նկատում է, որ հենց այս տեսանկյունից է պետք բացատրել  այս բոլոր դաժանությունները: «Նրանք ոչ պակաս թշնամանք են տածում այն մուսուլմանների նկատմամբ, որոնք, ըստ իրենց, ոչ ճշմարիտ մուսուլմաններ են, նրանք ոչ պակաս թշնամաբար են տրամադրված շիա մուսուլմանների հանդեպ: Այսինքն՝ բարդ իրավիճակ է ոչ միայն կրոնական փոքրամասնությունների, այլև այն մուսուլմանների համար, որոնք դաշնակից չեն և չեն կիսում իրենց դավանած արժեքները»,-պարզաբանում է նա:

Քրդերի նկատմամբ  դաժանությունների դեպքում Արևմուտքն ինչ-որ կերպ արձագանքում է և աջակցում նրանց, մինչդեռ եզդիների դեպքում գերիշխում է լռությունը: Արաքս Փաշայանը սա պայմանավորում է զուտ քրդական գործոնի ավելի ծանրակշիռ լինելու հանգամանքով: «Այստեղ պարզապես պետք է նկատի ունենալ քրդական գործոնի նշանակությունը Մերձավոր Արևելքում, որոշ պետությունների համար քրդական գործոնի նշանակությունը,  քրդական գործոնը Թուրքիայի դեմ օգտագործելը: Այսինքն՝ այստեղ խնդիրը զուտ քրդական գործոնի նշանակության և կշռի մեջ է»,-ընդգծել է արևելագետը:

Լրահոս
0