15:09 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Боевики ИГИЛ в плену у сирийских спецслужб

Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների «հարության» պատճառներից մեկը երկրում ստեղծված անորոշ վիճակն է. Ռոբեր Հատեճյան

© Sputnik/ Дмитрий Виноградов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
6510

Դեռևս պարզ չէ՝ երկրում ձևավորվելու է կոալիցիոն կառավարություն, թե նշանակվելու են նոր ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների «հարություն» առնելու պատճառներից մեկն էլ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ստեղծված անորոշ իրավիճակն է: Ինչպես «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում  նշել է Թուրքիայի  «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատեճյանը, դեռևս պարզ չէ՝ երկրում ձևավորվելու է կոալիցիոն կառավարություն, թե նշանակվելու են նոր ընտրություններ:

«Այս կետերը հայտնի չեն: Առաջիկա օրերին առավել հստակ կդառնա, թե նոր կառավարությունն ինչ ձևով պետք է կազմավորվի», — ասել  է նա:

Ինչ վերաբերում է կոնկրետ քրդական հարցին, ապա Հատեճյանն ընդգծում է, որ այդ խնդրի կրկին գլուխ բարձրացնելը  ցավ է պատճառում բոլոր նրանց, ովքեր սպասում էին, թե Թուրքիայի և Թուրքիայում բնակվող քրդերի կամ, ընդհանրապես, բոլոր քրդերի միջև համաձայնություն կլիներ, և քրդական հարցը որոշ չափով լուծում կգտներ:

«Ցավալի է ասել, որ վերջին շրջանում Թուրքիայում ներքին քաղաքական կյանքն ալեկոծվեց: Վերջին երկու տարիներին հույս կար, որ պետության և քրդերի միջև համաձայնություն պետք է ձեռք բերվեր, և քրդական զինյալ մարմինը պետք է զենքերը վայր դներ: Սակայն հաշտության այս գործընթացը, դժբախտաբար, չկայացավ, կողմերը շարունակ մեղադրում են միմյանց՝ խոստումները չպահելու և այլ խնդիրների համար: Վերջին մեկ ամսում այդ ծրագիրն ամբողջությամբ «ջուրն ընկավ», և պետությունը բացեիբաց կերպով ռազմական գործողություններ ձեռնարկեց Իրաքում տեղակայված Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերի ուղղությամբ», — ասել է բանախոսը:

Թուրքական հասարակությունը, Հատեճյանի փոխանցմամբ, շատ անհանգիստ է վերջին ժամանակաշրջանում, շատերը կարծում են, թե Թուրքիան վերադառնում է այն մտահոգիչ իրավիճակին, որում գտնվում էր 1990-ական թվականների:

«Սակայն իշխանությունները մերժում են սա և ասում, որ Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ», — թուրքական իշխանությունների խոսքերն է մեջբերում «Մարմարա»-ի գլխավոր խմբագիրը:

Այնուհանդերձ, ինչպես ընդգծում է բանախոսը, երկրի  բնակչությունը, մասնավորապես՝ հարավ-արևելյան և արևելյան շրջանների բնակիչները, գտնվում են վտանգավոր իրավիճակում:

«Ամեն օր տեղի են ունենում զարհուրելի ահաբեկչություններ, որոնցից տուժում են զինվորները, ոստիկանները, անմեղ քաղաքացիները: Եվ մարդիկ չեն իմանում, թե այս խնդիրը մինչև ուր է հասնելու», — ընդգծել է Ռոբեր Հատեճյանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ կգտնվեն խնդրի լուծման նոր տարբերակներ:

Գլխավոր թեմաներ