10:28 22 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Международный фестиваль Альминское дело в Крыму

Բրիտանիայի Քոնուեյ քաղաքը նոր ծաղրածու ունի

© Sputnik/ Юрий Лашов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Քաղաքային ծաղրածուի պաշտոնի թեկնածուն նշանակումից առաջ երեք փորձություն է անցել` փակ աչքերով հնարքներ է կիրառել դաշույններով, կզակի վրա մարտական սուր է պահել, դրամների անհետացման հնարք է ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ուելսի հյուսիսում գտնվող Քոնուեյ քաղաքը նշանակել է 700 տարվա ընթացքում առաջին քաղաքային ծաղրածուին, հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը։

Ծաղրածուի պաշտոնը զբաղեցրել է պրոֆեսիոնալ աճպարար և կրկեսային արտիստ 34–ամյա Ռասել Էրվուդը (Russel Erwood)։ Ծաղրածուի նշանակման արարողությունն անցկացվել է կիրակի կենտրոնական քաղաքային հրապարակում։

Պաշտոնին արժանանալու համար թեկնածուն երեք փորձություն է անցել` փակ աչքերով հնարքներ է կիրառել դաշույններով, կզակի վրա մարտական սուր է պահել, դրամների անհետացման հնարք է ցուցադրել։ Հնարքների կատարման ժամանակ Էրվուդի կողքին կանգնած է եղել քաղաքային դահիճը միջնադարյան տապարով։ «Քաղաքային ծաղրածուի պաշտոն զբաղեցնելը մեծ պատիվ է, չէ՞ որ նրանց թիվը բավականին քիչ է»,– ասել է Էրվուդը։
Ընդհուպ մինչև օգոստոսի ավարտը քաղաքային ծաղրածուն պետք է քաղաքի փողոցներում օրական երկու շոու կազմակերպի` շաբաթը երեք անգամ։ Էրվուդի պաշտոնական հագուստն ավանակի ականջներով համազգեստ է լինելու, որը XIII դարում ծաղրածուների ավանդական հագուստն էր։

Քոնուեյի նախորդ քաղաքային ծաղրածուին 1294 թվականին նշանակել էր Անգլիայի թագավոր Էդուարդ առաջինը։

Գլխավոր թեմաներ