00:21 19 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Президент-отель в Минске

Մինսկում վերսկսվել են Ուկրաինայի հարցերով զբաղվող շփման խմբի բանակցությունները

© Sputnik/
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
12 0 0

Նախօրեին անվտանգության ենթախմբի նիստն ավելի քան 12 ժամ է տևել։ Կողմերը չեն կարողացել պատրաստել Դոնբասում 100 միլիմետրից պակաս սպառազինությունը դուրս բերելու համաձայնագիրը, և շփման խումբը որոշել է բանակցությունները շարունակել երեքշաբթի։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի իրավիճակի կարգավորման անվտանգության հարցերի ենթախումբը վերսկսել է բանակցային գործընթացը Մինսկում, հայտնում է Բելառուսի ԱԳՆ–ն։

Նախօրեին տեղի է ունեցել շփման խմբի և չորս թեմատիկ ենթախմբերի բանակցությունների հերթական փուլը։ Նիստն ավելի քան 12 ժամ է տևել։ Կողմերը փորձել են պատրաստել Դոնբասում 100 միլիմետրից պակաս սպառազինությունը դուրս բերելու համաձայնագիրը, սակայն ստորագրումը տեղի չի ունեցել, և շփման խումբը որոշել է բանակցությունները շարունակել երեքշաբթի։

«Անվտանգության հարցերով զբաղվող շփման խումբը վերսկսել է բանակցային գործընթացը Մինսկում», – նշված է Twitter–ում, Բելառուսի ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի իշխանություններն անցած տարվա ապրիլից ուժային գործողություններ են իրականացնում Դոնբասում պետական հեղաշրջումից դժգոհ բնակիչների նկատմամբ։ ՄԱԿ–ի վերջին տվյալների համաձայն` հակամարտության զոհ է դարձել 6.8 հազար մարդ։  Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ հարցերը քննարկվում են նաև Մինսկում, շփման խմբի հանդիպումների ընթացքում։ Շփման խումբը դեռ անցած տարվա սեպտեմբերին ընդունել էր երեք փաստաթուղթ, որոնք կանոնակարգում են հակամարտության զսպման քայլերը։

Գլխավոր թեմաներ