00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Time-ը կազմել է պատմության մեջ երբևէ ամենահարուստ մարդկանց լավագույն տասնյակը

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցБилл Гейтс
Билл Гейтс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Time ամերիկյան ամսագրի կազմած` ամենահարուստ մարդկանց ցանկում ներառվել են հին ժամանակների լեգենդար արքաները` Օկտավիանոս Օգոստոսը և Չինգիզ խանը, ինչպես նաև 20–րդ դարի հայտնիները` Իոսիֆ Ստալինն ու Ջոն Ռոքֆելերը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի– Sputnik. Time ամերիկյան ամսագիրը կազմել է բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենահարուստ և ազդեցիկ մարդկանց տասնյակը։

Ըստ Time–ի` ամենահարուստը միջնադարյան Մալի պետության տիրակալ Մանսու Մուսան է։ ԱՄՆ–ի Ֆերում քոլեջի պրոֆեսոր Ռիչարդ Սմիթի կարծիքով` Մուսայի կառավարման օրոք պետությունը ոսկու խոշորագույն արտադրողն է եղել, այդ պատճառով նրա հարստությունն անհնար է հստակ հաշվել։

Ցուցակի երկրորդ տեղում Հռոմեական կայսրության հիմնադիր Օկտավիանոս Օգոստոսն է։ Տնտեսագետների կարծիքով` կայսեր կարողությունը համարժեք է մոտավորապես 4,6 տրիլիոն դոլարի` վերահաշվարկված 2014 թ.–ի փոխարժեքով։

Հարուստներն ու հաջողակները

Ամենահարուստ առաջնորդների եռյակը եզրափակում է չինացի կայսր Շեն Ցզուն, ով 11–րդ դարում կառավարել է տնտեսապես ամենահզոր պետություններից մեկը, որն արտադրել է համաշխարհային ՀՆԱ–ի մոտ 30 տոկոսը։

Ցուցակի չորրորդ տեղում է Աքբար I Մեծն է, Մեծ Մողոլի կայսրության փադիշահը, որին բաժին է հասել համաշխարհային արտադրության մոտ մեկ քառորդը։ Նրա ղեկավարման օրոք բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ի ցուցանիշները համարժեք են եղել Եղիսաբեթ  I–ի օրոք Անգլիայում գրանցված ցուցանիշներին, իսկ տեղի վերնախավը եվրոպացի արիստոկրատներից ավելի հարուստ է եղել։

Հինգերորդ հորիզոնականում է Իոսիֆ Ստալինը, ով «կառավարել է աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը»։ Time–ը նշում է, որ անգամ այն դեպքում, որ ԽՍՀՄ–ի հարստությունն անձամբ նրան չէր պատկանում, Ստալինը հնարավորություն ուներ կառավարել խորհրդային տնտեսական հզորությունը։

Վեցերորդ հորիզոնականում է «բոլոր ժամանակների ամենահարուստ ամերիկացին», US Steel ընկերության սեփականատեր Էնդրյու Քարնեգին, որի ունեցվածքը կազմում է 372 մլրդ դոլար` վերահաշվարկված 2014 թ.–ի փոխարժեքով։

Յոթերորդ հորիզոնականում է Standard Oil ամերիկյան ընկերության հիմնադիր Ջոն Ռոքֆելերը, որի ունեցվածքը 1918 թ.–ին գնահատվել է 1,5 մլրդ դոլար կամ 341 մլրդ դոլար` վերահաշվարկված 2014 թ.–ի փոխարժեքով։

Time ամսագրի ութերորդ հորիզոնականում է Բրետոնի ասպետ Ալեն Շիկահերը։ 1093 թ.–ին, մահվան ժամանակ, նրա ունեցվածքը գնահատվել է 11 հազար ֆունտ ստեռլինգ, որն այն ժամանակ կազմել է Անգլիայի ՀՆԱ–ի մոտ 7 տոկոսը (194 մլր դոլար` վերահաշվարկված 2014 թ.–ի փոխարժեքով)։

Ցուցակի 9–րդ հորիզոնականում է «մեր օրերի ամենահարուստ մարդը»` Բիլ Գեյթսը։ Ըստ Forbes–ի` Microsoft ընկերության հիմնադրի ակտիվների արժեքը կազմում է 78,9 մլրդ դոլար։

Պատմության ընթացքում ամենահարուստ տիրակալների լավագույն տասնյակի վերջին հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենահաջողակ ռազմական ղեկավարներից մեկը` Մոնղոլյան կայսրության հիմնադիր Չինգիզ խանը։

Լրահոս
0