09:45 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Неформальная встреча глав государств-участников СНГ

Լուկաշենկո. Ղրիմի առանձնացման հարցում Ուկրաինան «ինքն իր տակը փորեց»

Фотохост-агентство
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
235 0 0

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ հարցեր է տվել ուկրաինական իշխանություններին այն մասին, թե ինչու նրանք չպատերազմեցին Ղրիմի համար, նա նշել է, որ եթե «ինչ–որ մեկը ցանկանար վերցնել Պոլեսիեի մի մասը», ապա Բելառուսը կպատերազմեր «յուրաքանչյուր հողակտորի համար»

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի– Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման հարցում «ինքն իր տակը փորեց» ։

2014 թ.–ի մարտին անցկացված հանրաքվեից հետո Ղրիմը կրկին դարձել է ռուսական շրջան։ Այդ պահին ուկրաինական ինքնավար շրջանի բնակիչների ճնշող մեծամասնությունը, որը չի ճանաչել Ուկրաինայում 2014 թ.–ի փետրվարին տեղի ունեցած պետական հեղաշրջման օրինականությունը, կողմ քվեարկեց ՌԴ –ի կազմում ներառվելուն։ Մոսկվայում ընդգծում են, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ–ի Կանոնադրությանը։ Ուկարինան համարում է, որի Ղրիմն իր տարածքն է, որը ժամանակավորապես օկուպացված է։

«Ես իրավիճակին ավելի խորքից եմ ծանոթ։ Պետք չէր ոտքի տակ փորել։ Միգուցե վաղը ինչ–որ մեկը ցանկանա կտրել Պոլեսիեի մի մասը։ Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչպիսին կլինի իմ և մեր ժողովրդի արձագանքը։ Մենք կպատերազմեիք յուրաքանչյուր հողակտորի համար», – հայտարարել է Լուկաշենկոն ոչ պետական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում, որի հատվածները հրապարակում է «Եվրոռադիոն»։

«Ես Տուրչինովին ասել եմ (Լուկաշենկոն հանդիպել է Ալեքսանդր Տուրչինովի հետ, երբ Տուրչինովը կատարում էր Ուկրաինայի նախագահի պարտականությունները, խմբագրություն), որ եթե դա ձեր հողն է, ապա ինչու՞ դուք նրա համար չպատերազմեցիք։ Ավելին, որ այնտեղ շատ էր ուկրաինական զորքը, ինչու՞ չպատերազմեցիք։ Ի՞նչ է, ընդունել եք, որ այն ձեր հողը չէ», – նշել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն բազմիցս հայտարարել է, որ Ղրիմը, փաստորեն, այլևս ուկրաինական տարածք չէ։ Սակայն պաշտոնական Մինսկը հայտարարություն չի տարածել Ղրիմը ռուսական տարածք ճանաչելու մասին։ Բելառուսն ավելի վաղ հրաժարվել էր ստորագրել մայիսին Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը, որտեղ խոսվում էր Ղրիմի «բռնակցման» մասին։

Գլխավոր թեմաներ