02:36 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Неформальная встреча глав государств-участников СНГ

Նազարբաևը վավերացրել է ԵՏՄ–ին Ղրղըզստանի անդամակցության պայմանագիրը

Фотохост-агентство
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Ղրղըզստանի էկոնոմիկայի նախարար Օլեգ Պանկրատովը տեղեկացրել է, որ հանրապետության մաքսային սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Ղազախստանից ստանա պայմանագրի վավերացման մասին ծանուցումը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի– Sputnik. Ղրղըզստանի կառավարությունը երեքշաբթի տեղեկացրել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ղրղըզստանի անդամակցության պայմանագրի վավերացումը։

Ղազախստանը դարձել է վերջին երկիրը, որը վավերացրել է ԵՏՄ–ին Ղրղըզստանի անդամակցության պայմանագիրը։ Մինչ այդ փաստաթուղթը վավերացրել են Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի իշխանությունները։

Ինչպես տեղեկացրել է Ղրղըզստանի էկոնոմիկայի նախարար Օլեգ Պանկրատովը, հանրապետության մաքսային սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Ղազախստանից ստանա պայմանագրի վավերացման մասին ծանուցումը։ Նրա խոսքով` փաստաթղթերը կուղարկվեն դիվանագիտական փոստով Աստանայից Մոսկվա։

«Ամենայն հավանականությամբ, 2–3 օրում այդ փաստաթղթերը կստանա Եվրասիական հանձնաժողովը», – Sputnik գործակալությունը մեջբերում է նախարարի խոսքերը։

ԵՏՄ–ն ստեղծվել է Մաքսային միության և Միասնասկան տնտեսական տարածքի հիման վրա, այն գործում է այս տարվա հունվարի 1–ից։ ԵՏՄ–ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը, ավարտվում է Ղրղըզստանի անդամակցության ընթացակարգը։

Գլխավոր թեմաներ