04:06 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Աշխարհ

Քրեական գործ է հարուցվել Նիժնի Նովգորոդի պաշտոնյանի նկատմամբ երեխաների սպանությունից հետո

Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
114 0 0

Շրջանային ադմինիստրացիայի երեխաների իրավասոցիալական պաշտպանության և կրթության վարչության պետ Իգոր Կրյուչկովի նկատմամբ գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 293–ի հոդվածի երրորդ մասի հատկանիշներով

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի– Sputnik. Քննիչները քրեական գործ են հարուցել Նիժնի Նովգորոդի կրթության շրջանային վարչության պետի նկատմամբ մոր և նրա վեց երեխաների սպանությունից հետո, տեղեկացրել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։

«Շրջանային ադմինիստրացիայի երեխաների իրավասոցիալական պաշտպանության և կրթութայն վարչության պետ Իգոր Կրյուչկովի նկատմամբ գործը հարուցվել է ՔՕ 293–ի հոդվածի երրորդ մասի հատկանիշներով (անփութություն), ըստ որոնց` պատժի առավելագույն ժամկետը 7 տարվա ազատազրկումն է», – տեղեկացրել է Մարկինը։

Աղմկահարույց սպանություն է տեղի ունեցել Նիժնի Նովգորոդում։ Ութ հոգուց բաղկացած  ընտանիքը հուլիսի վերջից անհետ կորել էր։ Ոստիկանները բնակարանում գտել են 2008–2014 թթ.–ին ծնված վեց երեխաների և նրանց մոր անդամահատված աճյունները։

Հանցագործության կատարման մեջ միանգամից կասկածել են ընտանիքի հորը` Օլեգ Բելովին, որը շուտով ձերբակալվել է Վլադիմիրսկի մարզում։ Հատուկ գործողությունների ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել և վիրավորվել է։

Ըստ քննության, տղամարդը կարող է կապ ունենալ նաև սեփական մոր սպանության հետ, նախնական տվյալներով` նրա մարմինը գտել են Վլադիմիրսկի մարզի Գորոխովեց քաղաքում։ Կնոջ մահվան պատճառներն ու հանգամանքները հիմա ճշտվում են, ենթադրվող հանցագործի դրդապատճառները դեռևս պարզ չեն։

Գլխավոր թեմաներ