00:24 19 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Полиция

Երեխաների սպանության մեջ կասկածվող տղամարդու կինը բազմաթիվ անգամ դիմել է ոստիկաններին

© ARKA
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Հայտնի է դարձել, որ ոստիկանության մարմինները ժամանակին չեն ուսումնասիրել երեխաների սպանության մեջ կասկածվող Օլեգ Բելովի կնոջ դիմումը, որում նա նշել է ամուսնու անօրինական գործողությունների, ինչպես նաև նրա և երեխաների նկատմամբ բռնության կիրառման մասին

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Նիժեգորոդսկի շրջանի դատախազությունը քննչական մարմիններին է ուղարկել ստուգման նյութերը։ Պարզվել է, որ ոստիկանության աշխատակիցները պատշաճ կերպով չեն արձագանքել զանգվածային սպանության մեջ կասկածվող Օլեգ Բելովի կնոջ բողոքներին։

«Պարզվել է, որ 2014 և 2015 թվականին  ոստիկանությունը բազմաթիվ (ոչ պակաս, քան 6 անգամ) դիմումներ է ստացվել Զայցևայից (Բելովի կին – խմբ.), որում կինը նշել է Բելովի անօրինական գործողությունների, ինչպես նաև նրա և երեխաների նկատմամբ բռնության կիրառման մասին։ Սակայն ոստիկանության բաժնի պաշտոնյաները նրա դիմումները հարկ եղած կերպով չեն ուսումնասիրել։ Բելովի նկատմամբ ոչ մի միջոց չի կիրառվել, ինչը հանգեցրել է դաժան սպանությունների», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել Նիժնի Նովգորոդում. 8 անդամներից բաղկացած ընտանիքը հուլիսի վերջից անհետացել է մարդկանց տեսադաշտից, և ինչ–որ բան կասկածող ոստիկանները սողոսկել են բնակարան, հայտնաբերել 2008-2014 թվականներին ծնված վեց երեխաների և նրանց մոր անդամահատված մարմինները։

Հանցագործության մեջ կասկածել են ընտանիքի հորը` Օլեգ Բելովին, որը շուտով ձերբակալվել է Վլադիմիրսկի շրջանում, ընդ որում` հատուկ գործողությունների ժամանակ նա դիմադրություն է ցուցաբերել։

Հետաքննության կարծիքով` տղամարդը կարող է նաև առնչություն ունենալ սեփական մոր սպանությանը, նրա մարմինը գտել են Վլադիմիրսկի շրջանի Գորոխովեց քաղաքում։ Կնոջ մահվան հանգամանքներն ու պատճառները պարզվում են, ենթադրյալ մարդասպանի մոտիվները դեռ պարզ չեն։

Գլխավոր թեմաներ