15:21 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Бедуинка

ԻՊ գրոհայինները մահապատժի են ենթարկել 19 կանանց` սեքս–ջիհադից հրաժարվելու համար

© Sputnik/ Игнатов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
249210

Սաուդյան Արաբիայից վահաբիթական քարոզիչ Մուհամմադ ալ Արիֆին կոչ է արել կին սունիներին գնալ Սիրիա և օգնել Բաշարի Ասադի ռեժիմի դեմ ապստամբներին` սեքսուալ ծառայություններ մատուցելով գրոհայիններին

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի–Sputnik. Իսլամական պետության գրոհայինները մահապատժի են ենթարկել 19 կանանց` իսլամիստների հետ սեռական հարաբերություններից հրաժարվելու համար։ Այդ մասին հաղորդում է The Daily Mail–ը` հղում անելով Քրդստանի դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցչին։

Նրա խոսքով` կին պատանդներին պահել են Իրաքի Մոսուլ քաղաքում, որը իսլամիստները գրավել են անցած տարի։ Սպանվածների ազգութունը չի նշվում։

Սաուդյան Արաբիայից վահաբիթական քարոզիչ Մուհամմադ ալ Արիֆին կոչ է արել կին սունիներին գնալ Սիրիա և օգնել Բաշարի Ասադի ռեժիմի դեմ ապստամբներին` սեքսուալ ծառայություններ մատուցելով գրոհայիններին

Օգոստոսի 4–ին հակամարտություններում սեքսուալ բռնության հարցերով ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Զեյնաբ Բանգուրան հաստատել է, որ ԻՊ գրոհայինները տարածել են ստրուկների` գերեվարված կանանց և երեխաների գնացուցակը, հաղորդում է Lenta.ru-ն։

«Աղջիկներին վաճառում են նավթի նման։ Յուրաքանչյուրին կարող է վաճառել և գնել 5-6 տղամարդ։ Երբեմն գրոհայինները վաճառում են աղջիկներին իրենց ընտանիքներին հազար դոլարով»,– հաղորդել է Բանգուրան։ Նրա խոսքով` 1-9 տարեկան տղաները և աղջիկներն արժեն 165 դոլար, 11-16 տարեկան դեռահասները` 124 դոլար։

Այս տարվա ապրիլին Բանգուրան հաղորդել է, որ ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում սեռական բռնությունն օգտագործում են որպես ահաբեկչության միջոց կրոնական, էթնիկ և սեռական փոքրամասնությունների նկատմամբ։

Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը 2014թ.–ի գարնանը զավթել է Իրաքի և Սիրիայի տարածքների մի մասը և այնտեղ խալիֆայություն հռչակել։

«Սեքս–ջիհադ» հասկացությունը ծագել է 2013թ.–ին։ Այդ ժամանակ Սաուդյան Արաբիայից վահաբիթական քարոզիչ Մուհամմադ ալ Արիֆին կոչ է արել կին սունիներին գնալ Սիրիա` «Բաշարի Ասադի ռեժիմի դեմ ապստամբների պայքարին օգնելու համար»` սեքսուալ ծառայություններ մատուցելով գրոհայիններին։ Արիֆին պնդել է, որ «սեքս–կամավորությունը մահմեդական կանանց տեղ կապահովի դրախտում»։ ԻՊ գրոհայինների մոտ կամավոր մեկնում են հարյուրավոր սունիներ տարբեր աշխարհամասերից։ Միաժամանակ իսլամիստները գերեվարում են հարյուրավոր քրիստոնյա և եզդի կանանց` ստիպելով նրանց սեռական հարաբերությունների մեջ մտնել ծայրահեղականների հետ։

Գլխավոր թեմաներ