23:37 17 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Квартира в Париже

Փարիզում գտել են ավելի քան կես դար առաջ լքված բնակարան

© Poznavatelno.net
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
142 0 0

Բնակարանի գույքը գնահատվում է ավելի քան 2, 000, 000 եվրո

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Փարիզում հայտնաբերել են 70 տարի առաջ լքված բնակարան։ Բնակարանը բառացիորեն վերածվել է «ժամանակի կապսուլայի»` պահպանելով 20–րդ դարի 30–ական թվականների ներքին հարդարումը և դետալները։

Արդյո՞ք, դա հնարավոր է` կհարցնեք դուք։ Պարզվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բնակարանի տանտիրուհին նացիստներից փախել է Ֆրանսիայի հարավ։ Անհայտ պատճառներով, նա այդպես էլ չի վերադարձել, թեև բարեխղճորեն վճարել է կոմունալ վճարումները։ 2010 թվականին տանտիրուհին մահացել է 91 տարեկան հասակում։

Հանգուցյալի ժառանգորդները խնդրել են գնահատել բնակարանի գույքը։ Զանազան անտիկվարիատի թվում փորձագետների ուշադրությունը գրավել է վարդագույն զգեստով կնոջ դիմանկարը, որը պատկանել է դեկադանսի ժամանակաշրջանի իտալացի դասական Ջովաննի Բոլդինիի վրձնին։ Պարզվել է, որ բնակարանի տանտիրուհու տատին` դերասանուհի Մարտա դը Ֆլորիանը, հայտնի դիմանկարչի մուսան էր։

Բնակարանում գտնվել են նաև դերասանուհու երկրպագուների նամակները։ Նրանց թվում էր ֆրանսիացի վարչապետ Ժորժ Քլեմանսոն (այն Քլեմանսոն, ով 1918 թվականին նախաձեռնել է Անտանտի դեսանտի իջեցնելն Ուկրաինայի հարավում)։

Գլխավոր թեմաներ